Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

5 րոպե ու վերջ

Karina Sahakyan
Հեղինակ`
Karina Sahakyan
23:16, շաբաթ, 05 հոկտեմբերի, 2013 թ.
     Հինգ րոպե ու վերջ…
     Վերջ ցավին, տխրությանը, մոռացված հուշերիդ, երազներիդ…վերջ հեռացումիդ…անմիտ երկարող երազներիդ վերջ…
    
Հինգ րոպեից կկանգնես գետնին ու այն էլ չես զգա.հինգ րոպեից պետք է հասնել վերջին...Հինգ անգամ բացիր աչքերդ ու փակիրհինգերորդին կզգաս՝ հնգակի սխալվել ես...
    
Չկան երազներդչկան հորինածդ թերթերը սպիտակէլ սպիտակ էջ չկա, որ սկսես նորից.սև գծեր են միյայն մնացելջնջել չես կարող, պատռել նույնպես, չէ որ դու այդպես մի ամբողջ կյանք ես գլորել, անցկացրել:
    
Սպիտակ էջերը վերջանում են, երբ մենք գրիչը վայր ենք դնում…Սպիտակ էջերը վերջանում են ու վերջանում է նաև հույսը
    
Խանութներն էլ այդ օրերին, թարսի պես, շուտ են փակվում
    
Իմ քաղաքի մի անկյունի գրախանութն էլ այդպես փակվեց.սպիտակ թղթերը վերջացան...Կիսատ զանգեր, կիսատ խոսքեր, մի կիսատ ժպիտ, բանալի ժանգոտած ու դուռ, որ էլ չի բացվում, նույնիսկ ճռռոցովԻսկ դուռը փայտից էր, պետք էր միյայն ուժեղ խփել.
    
Չխփեցին.
    
Դուռը փակ մնաց.
    
Դու էլ քո կիսատ ժպիտը վերցրու ու դուրս գնա, ուղիղ քայլիր մինչև լուսաբաց
    
Հետո, երբ նստես, որ մի քիչ հանգտանաս, մի փոքր էլ մտածիր՝գուցե հինգ րոպե մնաց?
    
Հինգ րոպե ու վերջ…
     Վերջ
ատելությանը աշխարհը մեր համակած ու վերջ քո կիսատ-պռատ ժպիտներին՝լուսաբացին ինչ-որ մեկին բաժին թողած
    
Վերջ էս անձրևվներին անընդմեջ տեղացող ու վերջ ժամերին` քարի պես կանգնած ու իրար չեկող
    
Միքիչ մտածիր, դրանից վնաս չկա, մի փոքր էլ քեզ ուրիշների կողքին դիր ու հասկացիր, որ քեզնից լավն էլ կա
    
Միքիչ հեռացիռ սարքածդ սառը աշխարհի սառը պատերից ու միքիչ էլ մտածիր, գուցե երազներ ուրիշի սրտում էլ կան, սպասումներ աղոտ, կիսատ բառեր կան ու վախեր ցավոտ
    
Գուցե ամեն ինչ քեզնով չի սկսվում ու ավարտվելիս էլ՝քեզ չի վնասում
    
Գուցե դու հիմա շրջվես ու գնաս, չլսես էլ ինձ ու շարունակես նայել վրաս քո սառը աչքերով….
    
Ինչ կուզես՝արա.
     …
Ու երբ հերթական ծխախոտն ես վառում, միքիչ մտածիրգուցե ինձ քեզ հետ հինգ րոպե մնաց?
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3148 | 0 | 0
Facebook