Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարդկային 9 տեսակ

Karina Sahakyan
Հեղինակ`
Karina Sahakyan
18:56, շաբաթ, 05 հոկտեմբերի, 2013 թ.
     Քամի.
     Այս տեսակի մարդիկ անկայուն են և փոթորկուն: Երկար ոչ մի տեղ չեն մնում, ոչնչի մասին չեն մտածում, չեն խորանում ոչնչի մեջ: Նրանց պարզապես հետաքրքիր է ամեն ինչի արտաքին շերտը: Իրենք էլ իրենց հերթին թույլ չեն տալիս ոչ մեկի ճանաչել իրենց լավ: Նրանց հետաքրքրությունները կարող են մշտապես փոփոխվել, սակայն այս ամենի հետ մեկտեղ բարի են ու պոզիտիվ:
    
     Ծաղիկներ.
     Այս տեսակի մարդկանց հետ պետք է չափազանց զգուշավոր լինել, քանի որ նրանք շատ դյուրագրգիռ են, նեղացկոտ ու փխրուն: Նրանց դուր է գալիս, երբ իրենց մասին հոգ են տանում, փոխարենը նրանք պատրաստ են տալ դիմացինին իրենց քնքշությունն ու լավ էներգիան:
    
     Գրադարան.
     Այս տեսակի մարդկանցից մշտապես կարելի է մի բան սովորել, բացել նոր հետաքրքրություններ, ինչպես նաև հասկանալ շրջապատող աշխարհը, սակայն այդ ամենի համար պետք է զինվել համբերությամբ ու լսել իմանալ:
    
     Լաբիրինթոս.
     Այս տեսակի մարդիկ անկանխատեսելի են.երբեք չես կարող կռահել, թե ինչ է մտածում ու ինչ կանի հաջորդ պահին լաբիրինթոս տեսակը: Նրանց հետ շատ հետաքրքիր է ու նաև անսովոր, քանի որ հարաբերություններում նրանք պահում են անհրաժեշտ գախտնիությունը, որը բացում են միայն աստիճանաբար:
    
     Կանաչ դաշտավայր.
     Այս տեսակի մարդկանց հետ միշտ շատ հեշտ է ու հաճելի: Նրանց հետ կարող ես մոռանալ սեփական խնդիրներիդ մասին ու միայն հանգստանալ: Նրանք տալիս են դրական էներգիա ու միշտ պատրաստ են լսել, հասկանալ, չնայած որ շատ հաճախ միայն նրանց ներկայությունը ամեն ինչ իր տեղն է դնում:
    
     Հրավառություն.
     Այս տեսակի մարդիկ աչքի են ընկնում իրենց տաքարյունությամբ: Նրանք մշտապես տալիս են դրական լիցքեր, կարող են սովորական օրը տոն դարձնել ու ուրախանալ անդադար հենց միայն նրան համար, որ ապրում են: Նրանց կողքին ժամանակը շատ արագ է թռչում, նրանք կարող են սովորեցնել գնահատել կյանքի յուրաքանչյուր ակնթարթը:
    
     Պատ.
     Այս տեսակի մարդիկ շատ պատասխանատու ու վստահելի են: Նրանց հետ կարող ես վստահ լինել կյանքի յուրաքանչյուր իրավիճակում: Նրանք պատրաստ են իրենց վրա վերցնել ամբողջ պատասխանատվությունը ու երբեք մենակ չթողնել քեզ:
    
     Անդունդ.
     Այս տեսակի մարդիկ ունեն շատ մեծ ձգողականություն, ինչին դիմադրելն ուղղակի անհնար է: Նրանք հետաքրքիր են հենց իրենց խորությամբ, որին հասնելը չափազանց գայթակղիչ է:
    
     Ադամանդ.
     Այս տեսակի մարդիկ ունեն հազարավոր շերտեր, հաճախ դրանք կարող են չլինել դրական, բայց դրանք կան ու նույնպես հետաքրքրություն են տալիս նման մարդկանց: Նրանց մշտապես կարելի է ուսումնասիրել ու նոր բաներ բացահայտել: Ադամանդ տեսակի մարդիկ քմահաճ են ու պահանջկոտ:
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3273 | 0 | 0
Facebook