Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ո՞վ է Հասմիկ Կարապետյանի ընտրյալը: Պատասխանում է հենց ինքը

00:39, երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2013 թ.
     Այսօր երգչուհի Հասմիկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում փոխել է կարգավիճակը և նշել, որ հարաբերությունների մեջ է՝ չնշելով որևիցե անուն: Հիշեցնենք, որ դեռևս իր ծննդյան օրը ESem.am-ին երգչուհին ասել էր, որ կա մեկը, ով այս տարի իրեն առաջին անգամ է շնորհավորելու: Այն ժամանակ Հասմիկը չցանկացավ մանրամասնել դա՝ միայն նշելով, որ գուցե առաջիկայում անձնական փոփոխություններ ունենա:
    

Այսօր ESem.am-ի հետ զրույցում 36-ամյա երգչուհին հաստատեց, որ սիրված է ու սիրում է: «Ուղղակի մեկ խոսքով կարող եմ ասել, որ շատ երջանիկ եմ այս պահին. սիրված կին եմ և սիրում եմ», - նշեց երգչուհին` հավելելով, որ մինչև հարաբերությունների օրինականացումն ավելին չի կարող հաղորդել, ինչի պատճառով էլ չի ցանկանում բացահայտել ընտրյալին:

Սիրելիի մասին խոսելիս երգչուհին միայն ասաց, որ ամիսներ առաջ է հանդիպել նրան: «Միշտ խոսել եմ անձնականիս մասին, բարձրաձայնել եմ փոփոխությունները, սակայն այժմ իմ անձնականը միայն իմն է», - պնդեց նա:

Առաջիկայում հարաբերությունները օրինականացնելու մասին էլ երգչուհին հետևյալն ասաց. «Ամեն բան ժամանակից է կախված, իսկ երբ մեր հարաբերություններն օրինականացվեն, անպայման ինքս Ձեզ կտեղեկացնեմ»:
Աղբյուրը` esem.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3696 | 0 | 0
Facebook