Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վերջին անգամ

Anyuta Atanesyan
Հեղինակ`
Anyuta Atanesyan
23:02, ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2013 թ.

Այսօր էր, որ մտածում էի վերջին անգամ կտեսնեմ, այն ինչից ամենից շատն եմ խուսափում: Բայց այդպես էլ չտեսա: Երևի բարին էլ դա էր:
     Արթնացել եմ այն զգացումով, որ հենց այսօր է հրաշքների իրականացաման օրը: Այսօր է, որ ես կհասկանամ, որ ապրում եմ: Ապրում այն մտքով, որ վաղը դու չես փչացնի իմ օրը:
     Ժպտում եմ իսկապես, առանց քեզ խաբելու: Ես երջանիկ եմ նրա համար, որ վերջապես կգա այն ժամանակը, որ իմ և քո երազանքները կգտնեն իրենց հասցեատիրոջը: Միգուցե դրանք մեզ չերջանկացրեցին, բայց գտան իրենց տեղը մեր կյանքի ամենախորը հատվածում: Ու, եթե այսօր ես չեմ ցանկանում հետ դառնալ, դա նրանից չէ, որ ես արդեն մոռացել եմ, ուղղակի արդեն հասկացել եմ, որ փակված դռները բացել անհնար է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3072 | 0 | 0
Facebook