Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

32 Ատամ Ակումբի տրոհման իրական պատմությունը», Կարեն Բաբաջանյանը, Գարիկ Պապոյանը, մյուսները և… սատանան

13:13, չորեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2013 թ.

«Փառամոլությունն իմ ամենասիրելի մեղքն է» հիշու՞մ եք հայտնի ֆրազը «Սատանայի դատապաշտպանը» ֆիլմից անկրկնելի Ալ Պաչինոյի կատարմամբ: Լավ է, որ հիշում եք:

32 Ատամ Ակումբի տրոհման մասին բազմաթիվ անգամ բազմապիսի տեղեկություն է եղել մամուլում, և այնուամենայնիվ, բաժանության հետևանքով առաջացած երկու հումորային խմբերի թե գլխավորները, թե անդամները ջանասիրաբար թաքցրեցին ու շարունակում են թաքցնել տրոհման իրական պատճառը մի պարզ պատճառով: Երկու կողմին էլ այն ձեռք չեր տալիս պարզապես: Իրական պատճառը ուղղակի հասարակությանն իցույց կդներ հումորի բիզնես հարթության վրա մենաշնորհը սեփականաշնորհած երիտասարդների պրիմիտիվությունն ու կվնասեր նրանց «բարձր» իմիջին:
     Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ սատանան` «կյանքի խոսք» աղանդի տեսքով ներթափանցեց հումորային ակումբ` թիրախ դարձնելով հենց «ամբիցիոզ» երիտասարդների ներքին փառամոլությունը: «Աղանդի տնտեսագետները» նախ սկսեցին ֆինանսապես գայթակղել ակումբի տղաներին, «համը գցեցին բերանները», հետո սկսեցին ճիշտ հաշվարկված ջոկողություն դնել տղաների մեջ: Շատ կարճ ժամանակ անց հասունացավ հումորային ակումբի հիմնադիր-ղեկավարների, այսպես ասած, լեգիտիմության հարցը: Մի քանի օր ծանր հոգեբանական մթնոլորտում տեղի ունեցող ժողովներ ու պահանջը մեկն էր. Կարեն Բաբաջանյանը այլևս պիտի պրոդյուսերը լիներ, դառնար ակումբի շարքային անդամ: ՈՒ ամենայն գերազանցություն փառամոլությունն իրենն անում է: Կարեն Բաբաջանյանն իհարկե չհամաձայնվեց, նրա կողքին քիչ մարդ մնաց` «32 Ատամ» -ի գաղափարի հեղինակ, ակումբի կրեատիվչիկ Վահագն Գրիգորյանը ու տոմսերի վաճառքով զբաղվող Արայիկ Մանուչարյանը: Մնացածը մնացին իրար հետ, պաշտպանելով հասարակությանը անհայտ ակումբի տնօրեն Վլադիմիրի ուլտիմատում-տարբերակը: Անմիջապես հորինվեց Վիտամին Ակումբ անունն ու պրոդյուսերը դարձավ այս տղաների միջից գուցե ամենատաղանդավորը` Գարիկը, եթե իհարկե լուրջ է այս հումորասեր տղաներին տաղանդավոր անվանելը: Իսկ ո՞վ է Վլադիմիրը, որոշ բացահայտումներ անենք, սա այն լավ տնտեսագետն է, ով մինչ ակումբ խցկվելը ՀՀ Կենտրոնական բանկում բաժնի պետ էր աշխատում, և որի կրոնական այլասերությունը իմանալուն պես ուղղակի հեռացրել են Կենտրոնական Բանկից: Այդ ժամանակ նա արդեն ակումբում էր ու ամբողջ թափով ներթափանցում էր: Նա է հենց հումորիստ տղաների բերանը փողի համը գցողը ու ներքին կոմֆլիկտը հասունացնողը: «32» -ի տրոհման պահին, իդեպ, ակումբն իր ամենալավ ժամանակներն էր ապրում, Շանթ հեռուստաընկերության հետ ամսեկան 8 000 000 դրամի պայմանագիր և այլն, և այլն.. Ու սկսվել էր ակտիվ հոգեվորսությունը: Ահա այսպես, ակումբի տղաները կուլ գնալով փառասիրությանը, շահամոլությանը և հիվանդ ամբիցիոզությանը կորցրեցին միասնությունն ու ուժը: Զուգահեռ դառնալով մասնագիտորեն ծույլ ու «հեշտ փողեր» ստանալով այսօր լրիվ սպառված են ու այլևս ոչ ոքի պետք չեն: Ուղղակի էլ ակտուալ չեն: Այսօր արդեն հեռուստաընկերություններն էլ բացահայտ ցույց են տալիս, որ առանձնապես հետաքրքրված չեն այս երկու ակումբների արտադրած հումորին:

Միայն ափսոսանք կարելի է հայտնել, որովհետև տղաները մի պահ իրոք սիրված ու ընդունված էին, ունեին զարգանալու տեղ ու հնարավորություններ ու ուժեղ էին իրենց միասնականությամբ, բայց սատանան կաշառեց ու չբեր դարձրեց նրանց: Հիմա Վիտամին ակումբի մոտ ապագան անորոշ է, որովհետև «Շանթ TV» -ում է ամեն ինչ անորոշ, իսկ «32 Ատամ» ակումբին մերժել է եթեր տալ «Հ1» -ը, «Արմենիան TV» -ն ընդանրապես հրաժավել է նրանց արտադրանքից:

Որքան էլ ցավալի է, բայց գուցե այս ամենում ինչ-որ դրական բան էլ կա. Դաշտ է բացվում նոր, կրեատիվ երիտասարդների համար: Գուցե ժամանակակից ու որակյալ հումոր ծնվի այս դաշտում:


    
    
Աղբյուրը` esem.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7664 | 7 | 0
Facebook