Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

5 բան, որ նյարդայնացնում է տղամարդկանց կանանց մեջ

23:27, երեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2013 թ.
    
Անճաշակ, վուլգար հագուստ
Եթե տղամարդուն կարելի է ներել ողջ շաբաթ նույն սվիտերը կրելը, դա չի նշանակում, որ կանայք կարող են իրենց թույլ տալ տձև ջինս ու լայնացած վերնաշապիկ կրել: Բայց եթե որոշել եք ցույց տալ ձեր ճաշակը, ապա մի մոռացեք չափի զգացման մասին: Օրինակ շատ աղջիկներ այնպես են պճնվում դասի կամ աշխատանքի գնալիս, որ կարծես Լեդի Գագան լինեն:
Անտեղյակություն կինոյից, երաժշտությունից, գրականությունից և արվեստից ընդհանրապես
Հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են աղջիկները Facebook-ում քննարկում այս կամ այն ֆիլմն այնպես, ասես իրենք են դրա ռեժիսորը: Տղաների համար դա ոչ այնքան զվարճալի է, որքան նյարդայնացնող:
Կպչուն ուշադրություն տղամարդու հանդեպ
Մանուկ հասակում շատ տղաներ են երազում, որ աղջիկները հրավիրեն իրենց պարի, իսկ երիտասարդ տարիքում, որ քարշ կտան անկողին, բայց կյանքի ճշմարտությունն այն է, որ տղամարդն իր էությամբ որսորդ է և հետաքրքրված չէ կպչուն «զոհերով»:
Թափթփվածություն պայուսակում
Կանացի պայուսակներում տիեզերքի քաոսը կատակների մշտական թեման է: Ցավոք այդ կատակները հիմնված են իրականության վրա: Տղամարդիկ պարզապես սարսափում են, երբ տեսնում են, թե որքան բան կա կանանց պայուսակներում:
Չափից դուրս բարեպաշտություն
Ռոմանտիկ ընթրիքից հետո արտասանված «Սիրելիս, եկ աղոթենք մեղսագործությունից առաջ» արտահայտությունը կարող է հունից հանել ցանկացած տղամարդու:

    
Աղբյուրը` armdaily.info
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4530 | 0 | 0
Facebook