Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ես մաքսիմում սիրահարված, դու մինիմում չգերված:

SinEDerellA
Հեղինակ`
SinEDerellA
23:43, չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2013 թ.

Իմ ես-ը անքեզ, մոլորված մենակ սեր է փնտրում անհասցե փողոցներում: Մի բուռ սեր էի քեզնից ուզում, ես պատրաստ էի տալ քեզ մի կյանք, մի կաթիլ կարոտ, ես քեզ փոխարեն օվկիաններ կտայի: Չէ ես հարուստ չէի...քեզ հետ նույնիսկ գողության կգայի, մեղքերիդ սիրովս թողություն կտայի, աշխարհին կուրանայի, պետք եղած դեպքում սատանային հոգիս էլ կտայի, թե կողքիդ մնայի: Ես մաքսիմում սիրահարված, դու մինիմում չգերված:

Ես ձմռան արևս քեզ կնվիրեյ, որ դու ջերմանայիր ու քո գրկում ինձ ջերմացնեիր, ինձ տաքացնեիր, երես տայիր ու ծիծաղեցնեիր...Միասին կգնեինք քեզ նոր կոշիկ, ինձ փոքրիկ պայուսակ, միասին երեկոները կզբոսնեինք ու մեզ նայելով շատերը կժպտային, ոմանք երանի կտային...

Ձեռքումդ սառած մատներս ջերմություն կզգային, առաջին վախվորած համբույրդ շուրթերիս կմնար...

Կիսաքուն աչքերս բարի լույս-ովդ կարթնանային, քո բարի գիշերը քունս կօրհներ.....

Ես ամեն ինչ քեզ կտայի.....դու նախընտրեցիր ոչինչ-ը:

Աղբյուրը` SinEDerellA's BloG
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4576 | 0 | 0
Facebook