Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Միտումնավոր փորձում են անգրագետ սերունդ մեծացնել

10:56, շաբաթ, 31 օգոստոսի, 2013 թ.

Տարիներ շարունակ տարբեր բուհերի տարբեր ֆակուլտետներում բարձրացվել է ուսման վարձավճարը, բայց անհասկանալի է, թե ինչպես են ղեկավարվել այդ ֆինանսական հոսքերը, այն դեպքում, երբ կրթության ոլորտում որակական և առանցքային որևէ բարեփոխում տեղի չի ունեցել. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Գերասիմ Վարդանյանը:


    

Նրա խոսքերի համաձայն` այսօր սոցիալապես վատ վիճակում գտնվող ՀՀ քաղաքացիները զրկված են պետական բուհերի մի շարք բարձր վարձավճար ունեցող ֆակուլտետներում սովորելու հնարավորությունից և, ըստ նրա, սա ՀՀ Սահմանդրության խախտում է, որը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իր ցանկացած կրթությունը ստանալու հնարավորություն է տալիս: «Միտումնավոր փորձում են անգրագետ սերունդ մեծացնել», -ասաց նա:


    

Բանախոսը ուսման վարձվճարի բարձրացումը սոցիալ-տնտեսական այս իրավիճակում համարում է անօրինական: «Որոշումը չի հաստատվել Տնտեսական մրցակացության հանձնաժողովի կողմից, իսկ բուհերի ռեկտորները լիազորություն չունեին հաստատետելու այն», -ասաց Գերասիմ Վարդանյանը:


    

Նույն միության վարչության անդամ Մհեր Ղազարյանի խոսքերով` իրենց բողոքը ուղղված է ոչ միայն վարձավճարների թանկացմանը: Ըստ նրա` այսօր ոլորտում կան բազմաթիվ լուրջ բացթողումներ, որոնց դեմ իրենք նույնպես պայքարելու են:


    

Հիշեցնենք, որ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը սեպտեմբերի 2-ին բողոքի երթ է անցկացնելու ուսման վարձերի թանկացման դեմ: Երթը մեկնարկելու է ԵՊՃՀ-ի մոտից, ժամը 12: 00-ին, և շարունակվելու է ԵՊԲՀ-ի, ԵՊՏՀ-ի, ԵՊՀ-ի, ԵՊՄՀ-ի շրջակայքում, ավարտվելու` ՀՀ Կառավարության շենքի մոտ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2815 | 0 | 0
Facebook