Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ես` աշխարհի քաղաքացի

13:38, ուրբաթ, 12 հոկտեմբերի, 2012 թ.
Ես` աշխարհի քաղաքացի


     Այս աշխարհում կան բազմապիսի մարդիկ, որոնցից ոչ բոլորի վրա կարող ես կնքել քաղաքացի անվանումը:

Միթե այն մարուն, ով ապրում է իր առօրյա հոգսերով, հոգում է միայն իր սննդի, հագուստի և բարեկեցության մասին, կարող ես անվանել քաղաքացի:

Բնավ ոչ…

Ես` որպես աշխարհի քաղաքացի, թույլ կտամ ինձ բարձրաձայնել մի շարք հիմնախնդիրների մասին, որոնք աշխարհը կդարձնեին ավելի բարեկեցիկ և գեղեցիկ:

Ինչպես թերևս բոլոր դպրոցականներն են գրում իրենց շարադրություններում, ես էլ կասեմ այդ վեհ նախադասությունը`« Կուզեի, որ աշխարհիս երեսից վերանային պատերազմները»:

Իսկ որտեղ փնտրել այն հանգույցները, որոնց միջոցով աշխարհում կտիրեր խաղաղություն և բարերար պաշտպանություն:

Յուրաքանչյուր երկրում պետք է տիրի ժողովրդավարություն:Թերևս դա է տարբեր երկրների ժողովուրդներին իրար կապող ամենազորեղ գործոնը: Առաջին հերթին պետք է վերանան քաղաքացիական պատերազմները:Էլ ինչ ազգ, որում երկու տարբեր ուժեր բախվում են միմյանց դեմ և չեն պահպանում իրենց ազգի ուժն ու պատիվը:

Մյուս կարևոր հիմնախնդիրը թերևս այն է, որ պետք է բացվեն բոլոր երկրների սահմանները, բայց դա չպետք է հիմք հանդիսանա որպեսզի որևէ երկրի քաղաքացիներ թողնեն և հեռանան զարգացած երկրներ:Ոչ, գնա, աշխարհ տես, փորձ և գիտելիք ձեռք բեր, բայց վերադարձիր, օգտագործիր քո ուժն ու կարողությունը, որպեսզի օգտակար լինես քո ժողովրդին, որպեզի օրերից մի օր քո երկիրն էլ դասվի տնտեսապես զարգացած երկրների շարքին, իր ուրույն տեղը զբաղեցնի Մեծ Ութնյակում, որպեսզի քո ազգի ամեն մի էակ իրեն հպարտորեն համարի իր ազգի քաղաքացի, ինչու չէ ` աշխարհի քաղաքացի:

Եվ ես կփորձեմ ոչ միայն խորհել այս և մի շարք այլ հիմնախնդիրների մասին, այլ նաև կփորձեմ օգնել, որ դրանք իրագործվեն…Եվ այդժամ միայն ես ինձ կհամարեմ աշխարհի քաղաքացի …

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4918 | 0 | 0
Facebook