Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փոխադարձ սեր...

18:12, չորեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2012 թ.
Փոխադարձ սեր...

Եթե երջանկությունը տևողական չէ, ապա վշտերն էլ հավիտենական չեն, նրանք շարունակ տեղի են տալիս միմյանց, որովհետև ամեն սկիզբ մի վախճան ունի, տխրությանը հաջորդում է ուրախությունը: Իսկ ուրախության ամուր արմատ կարելի է համարել սերը, , , մեծ սերը, , , մեծ, փոխադարձ և ամուր սերը…սեր, որի մասին երազում է յուրաքանչյուր ոք…

Կյանքում լինում են պահեր, երբ հույսդ կորցնում ես , որ կհանդիպես այդպիսի մի սիրո…մի սիրո, որը կկլանի քեզ իր կախարդական բույրով և կուղղորդի դեպի անսահման երջանկության դուռը …

Սերն իշխում է թե սրտի և թե մտքի վրա, և ամեն մարդ չէ, որ ընդունակ է սիրելու, դիմանալու նրա ուժին…

Ես ընդունակ եմ, ես պատրաստ եմ, ես գրկաբաց կընդունեմ քեզ…սեր…փոխադարձ մեծ սեր…

…Փոխադարձ սեր

Երբ սիրտդ ձուլվում է նրա սրտի հետ, երբ աչքերդ միավորվում են նրա աչքերի հետ, աչքեր, որոնք այնքան քոնն են դարձել կարծես…

… Փոխադարձ սեր

Երբ դատարկությունը շատ հեռու է սրտիցդ…Դա խորթ է քեզ…հեռու…շատ հեռու…

…Փոխադարձ սեր

Երբ ուղղակի երջանիկ ես ու չես էլ գիտակցում, թե ինչքան դառը և փուչ կլիներ այս կյանքը, եթե չլիներ նա…նա, ով դարձել է քո օդն ու ջուրը…քո ամեն ինչը…նա… ընդհամենը երկու տառ, սակայն ամեն մի տառն արտասանում ես մեծ հուզականությամբ և խանդավառությամբ…նա…նա…նա…

Եվ ի վերջո ես կսպասեմ քեզ իմ սեր…իմ մեծ, փոխադարձ ամբողջ կյանքի սեր…

Չէ որ այնքան հաճելի կլինի լսել այն երեք կախարդական բառերը, որոնց դու այդքան երկար սպասել ես…սիրում եմ քեզ …

Եվ ահա դու եկար…

…Այնքան երկար էի քեզ սպասել…

Եվ որքան դժվար կլինի հրաժեշտ տալ քեզ, չգնաս խնդրում եմ, չհեռանաս…

…Փոխադարձ սեր

Ինձ թվում է յուրաքանչյուր ոք այն պատկերացնում և նկարագրում է յուրովի…

Ես նույնպես…

…Փոխադարձ սեր

Երբ նրա ամեն մի հպումից ամբողջ մարմնովդ դող է անցնում…երբ նրա քեզ նետած ամեն մի հայացք քեզ գլորում և նետում է երջանկության փոթորկի մեջ, երբ պատրաստ ես լաց լինել, բայց ուրախությունից, երբ ուզում ես բղավել ամբողջ աշխարհին, որ երջանիկ ես..շատ-շատ…չափազանց երջանիկ…

…Փոխադարձ սեր…անմար և մեծ սեր…Թող, որ բոլորն էլ զգան քո քաղցրությունը… Փոխադարձ սեր

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
9639 | 0 | 0
Facebook