Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչ է բլոգը...

Մեջի Ստուդիո
Հեղինակ`
Մեջի Ստուդիո
02:07, երեքշաբթի, 20 օգոստոսի, 2013 թ.
    
Բլոգ (անգլերեն՝ blog, «web log», «իրադարձությունների ցանցային մատյան կամ օրագիր») — կայք, որի հիմնական բովանդակությունը պարբերաբար թարմացվող գրառումներ են, որոնք պարունակում են տեքստ, պատկերներ կամ մուլտիմեդիա: Գրեթե բոլոր բլոգներին բնորոշ են տվյալ ժամանակահատվածում ակտուալ գրառումները, որոնք, որպես կանոն, դասավորվում են հակառակ ժամանակագրական դասավորությամբ (վերջին գրառումը սկզբում): Ավանդական օրագրերից բլոգը տարբերվում է նրանով, որ, սովորաբար, հասարակական է և նախատեսում է կողմնակի ընթերցողներ, որոնք կարող են հրապարակային բանավեճի մեջ մտնել հեղինակի հետ (բլոգային գրառմանն արած մեկնաբանությունների, կամ սեփական բլոգային գրառումների միջոցով): Իհարկե պարտադիր չէ, որ բլոգը լինի հրապարակային, քանի որ բլոգների թեմատիկ ընդգրկումը լայն է ու խիստ բազմազան, այսինքն բլոգները կարող են ունենալ ինչպես հեղինակային-ստեղծագործական ընդգրկում և ուղղվածություն, այնպես էլ նույն հաջողությամբ լինել քաղաքական, լրատվական, ժամանցային և կամ այլ ուղղվածության:

    
Ըստ հեղինակների կազմի բլոգները լինում են անձնական, խմբակային (կորպորատիվ, ակումբային) կամ հրապարակային (բաց):

    
Բլոգները տարբերակվում են`

    
Ըստ հեղինակների

    
Անձնական բլոգ – վարվում է մեկ անձի (հեղինակի) կողմից
«Ուրվական» բլոգ – վարվում է անհայտ անձի կողմից, մեկ այլ անձի անունից
Կոլեկտիվ կամ սոցիալական բլոգ – վարվում է մի խումբ մարդկանց կողմից՝ բլոգի տիրոջ կամ մոդերատորների կողմից որոշված կանոններով
Կորպորատիվ բլոգ – վարվում է մեկ կազմակերպության անդամների կողմից
Ըստ բովանդակության տեսակի

    
Տեքստային բլոգ – հիմնականում պարունակում է տեքստեր
Ֆոտոբլոգ – հիմնականում պարունակում է լուսանկարներ
Երաժշտական բլոգ – հիմնականում պարունակում է երգեր
Պոդկաստինգ կամ բլոգկաստինգ – հիմնական պարունակությունը կազմում են ձայնագրիչի միջոցով ձայնագրված ձայնային հաղորդագրությունները
Վիդեոբլոգ – հիմնականում պարունակում է տեսանյութեր
Ըստ բովանդակության առանձնահատկության

    
Կոնտենտային բլոգ – բլոգ, որտեղ հրապարակվում են հեղինակային նյութեր
Մոնիտորինգային բլոգ – բլոգ, որը հիմնականում պարունակում է հղումներ դեպի այլ կայքեր
Մեջբերումներով բլոգ – բլոգ, որտեղ հատվածներ են մեջբերվում այլ բլոգներից
Տամբլելոգ, Տամբլոգ, Տլոգ – բլոգ, որի յուրաքանչյուր գրառում ունի որոշակի ֆորմատ՝ հղում, մեջբերում, վիդեո, լուսանկար, երկխոսություն, կամ այլ
Սպլոգ – սպամ-բլոգ
Ըստ տեխնիկական հիմքի
Ինչ է բլոգը...
    
    
Սեփական կարիծք
©Գեղամ Մանուկյան
Աղբյուրը` Ինչ է բլոգը...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
8345 | 0 | 0
Facebook