Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՍԿԱՆԴԱԼ հայկական շոու բիզնեսում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ONE LIFE
Հեղինակ`
ONE LIFE
16:26, կիրակի, 11 օգոստոսի, 2013 թ.
     Օրերս երգիչ Մհերն ու Արփին ներկա­յացրել են իրենց նոր՝ «Տարոսը ձեզ» երգի տեսահոլովակը: Բայց արի ու տես, որ կատա­րողների այս քայլը չափազանց բարկացրել է այս պահին Գերմանիայում բնակվող եր­գիչ Հայկ Կասպարովին, որը պնդում է, որ վերոնշյալ երգն իր երգացանկից է, և իր հարգելի կոլեգաներն առանց իրեն զգուշ­ացնելու վերաձայնագրել ու ներկայացրել են հանրության դատին:

Այս մասին այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում, որ Հայկը նաև նշել է, որ ինքն է գումար ծախսել ու աշխատանք տարել այս երգի վրա: Կասպարովի կարծիքով՝ այս երևույթի գլխավոր մեղավորներն են Մհերը, նրա պրոդյուսեր Գեորգի Հարությունյանը, որը նաև տեսահոլովակի ռեժի­սորն է, և Սոնյան:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
16017 | 1 | 0
Facebook