Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ուսանո՞ղ ես, ուրեմն թույլ մի՛ տուր ծնողիդ թալանեն ու հարստանան

13:07, ուրբաթ, 09 օգոստոսի, 2013 թ.
     Ուսանո՞ղ ես, ուրեմն թույլ մի՛ տուր ծնողիդ թալանեն ու հարստանան… կանգնի՛ր
     Երբ մարդու գիտակցության մեջ կծնվի ընդվզող, չհարմարվող տեսակը, ու երբ մարդը կհասկանա, որ ինքը գլուխ կախելու իրավունք չունի և կարող է դուրս գալ ու պաշտպանել իր իրավունքները, ուրեմն տվյալ պետությունը, իշխանական էլիտան, ինչքան էլ, որ ողողված լինի անբարոյականներով, գողերով ու մարդասպաններով, մի օր հաշվի կնստի հենց նույն մարդու, քաղաքացու հետ ու առաջին նախապայմանը կլինի վախը… իսկ քանի որ այսօրվա իշխանությունը վախ չունի ու մտածում է ինչ էլ որ դուրս տա ինքնակոչ որոշումներ անի ու ժողովուրդը հալած յուղի տեղ այն կօգտագործի, ուրեմն դեռ ինչ-որ տեղ, ինչ-որ բան այնպես չէ… ուրեմն՝ մի, թող որ քեզ խաբեն, գողանան ու թալանել, դուրս արի, սթափվի՛ր ու պայքարի՛ր… Անկախության սերունդը շատ դժվարություններ տեսած սերունդ է, ուրեմն հենց անկախության սերնդի քաղաքացուց էլ պետք է սկսել… ՄԻ ԹՈՒՅԼ ՏՈՒՐ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻՆ, ՄԻ ՀԱՐՄԱՐՎԻՐ ՈՒ ՄԻ ԹՈՒԼԱՑԻՐ… Օգոստոսի 12 բոլորս մի բռուցք դարձած դուրս գանք պահանջատերը լինենք այս խայտառակ, չհիմնավորված ուսման վարձերի թանկացման ու ինքնակոչ օրենքների դեմ և մեր միակ որոշումը լինի այն, որ ոչ մի ուսանող չի պատրաստվում վճարել ուսման վարձը, մինչև որ այն չվերանայվի և գների իջեցում չլինի… Այնուհետև բոլոր բուհերի ուսանողությունը պետք է հենց սեպտեմբերի 1-ից դասադուլ հայտարարի, մինչև որ ուսման վարձերը չդառնան նախորդ տարիների ուսանողի վճարած սակագինը… իսկ առաջիկայում օգոստոսի 12-ին բոլորս դուրս գանք կառավարության շենքի առա, առաինը հարգելով մեր ԾՆՈՂՆԵՐԻՆ, իրենց հալալ քրտինքը, ոչ մի երեխա կարծում եմ, որ չի ուզենա, որ իր ծնողը ավել վճարի ու ստրուկը դառնա այս խայտառակ ու ինքնակոչ իշխանությունների շուրջպարում… հարգանքներս:
     Միացեք մեր ֆեյսբուքյան խմբին և ակտիվ մասնակցեք քննարկումներին:
     Այցելեք մեր կայք, գրանցվեք և արտահայտեք ձեր մտքերը:
     Հարգանքներով՝ Lsaran.info
Աղբյուրը` Lsaran.info
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2755 | 0 | 0
Facebook