Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

ԽԱԼԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

HAYKUHI BABAKHANYAN
Հեղինակ`
HAYKUHI BABAKHANYAN
09:55, շաբաթ, 06 հոկտեմբերի, 2012 թ.
ԽԱԼԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Հնում կարծում էին, որ մարմնի խալերն իրենց մեծությամբ և գույնով շատ բան կարող են պատմել մարդու առողջական վիճակի, նրա ճակատագրի մասին:
     Շուրթերի վրայի խալերը խոսում են թուլակամության և պատասխանատվությունից խուսափելու մասին: Նման խալեր ունեցողները հաճախ դառնում են վատ սովորությունների զոհ:
     Ականջների վրայի խալերը խոսում են մարդու պարծենկոտության և սեփական հնարավորություններն ու արժանիքներն ուրիշ մարդկանց աչքերում չափազանցված տարբերակով ներկայացնելու մասին: Նման խալեր ունեցող մարդիկ ունեն ամուր բնավորություն սեփական նպատակների իրականացման համար, բոլոր ուժերը ներդնում են, որպեսզի իրենց հեղինակությունն ավելի բարձրացնեն շրջապատի մարդկանց աչքերում:
     Խալեր գլխի վրա. խոսում է փիլիսոփայի, իմաստունի, իր ներքին աշխարհում ապրող մարդու մասին:
     Ծոծրակի վրա խալ ունեցողները կասկածամիտ մարդիկ են, ովքեր իրենց առջև դրած նպատակների իրականացման համար առաջնորդվում են զուտ անձնական շահերով և չեն սպասում ոչ մեկի օգնությանը:
     Քունքի վրայի խալերը խոսում են մարդու զգացմունքային լինելու մասին: Այդպիսի խալեր ունեցող մարդիկ հաճախ տառապում են նյարդային հիվանդություններով, քանի որ բոլոր զգացմունքները պահում են իրենց մեջ: Դրա հետ մեկտեղ նման խալեր ունեցողները տաղանավոր են:
     Կոպերի վրայի խալերը վկայում են գրգռվածության մասին, դժգոհություն սեփական անձից և շրջապատողներից: Նման խալեր ունեցոողները չափազանց քննադատական են, սակայն հեշտությամբ վիրավորվող են և զգացմունքային:
     Կզակի վրայի խալերը խոսում են համառության մասին: Շատ հաճախ համառությունը վնասում, քան թե օգնում է նման մարդկանց:
     Քթի վրայի խալը վկայում է մարդամոտ լինելու և ուրախ բնավորության մասին: Նման խալեր ունեցող մարդիկ հեշտությամբ լեզու են գտնում բոլորի հետ և նույն հեշտությամբ ներում են բոլոր վիրավորանքները:
     Այտի վրայի խալերը վկայում են պատասխանատվության և վճռականության մասին: Նման խալեր ունեցող մարդիկ որպես կանոն քաղաքական և հասարակական գործիչներ են: Ցավոք, հաճախ իրենց առջև դնում են բարդ խնդիրներ և դրան են նվիրում իրենց կյանքը:
     Ճակատի վերին մասի խալերը վկայում են առաջնորդի բնավորություն ունեցող մարդու մասին: Նման մարդիկ ունակ են նույնիսկ արկածախնդրության տանել մարդկանց՝ նախօրոք վստահ լինելով իրենց ցանկացած նախաձեռնության հաջողությանը:
     Կրծքի վրայի խալը վկայում է հավատարմության, մաքուր սիրով սիրելու ունակության մասին: Նման մարդիկ երջանիկ են ամուսնական հարաբերություններում:
     Կողերի, որովայնի մասում խալ ունեցողները նյարդային են: Հաճախ նրանց չեն սիրում նույնիսկ մտերիմները, ինչը բերում է բախումների: Սակայն նման մարդիկ հենց հայտնվում են միայնության մեջ, առաջ են գալիս արցունքներ և խղճահարություն սեփական անձի նկատմամբ. արդյունքում նրանք գալիս են այն եզրակացության, որ ամբողջ աշխարհն իրենց դեմ է:
     Մեջքի վրա խալեր ունեն ակտիվիստները և սպորտսմենները: Չնայած մեծ ակտիվությանը՝ նրանք անինքնավստահ են:
     Ձեռքերի վրա խալեր ունեցողները զգայուն և վիրավորվող մարդիկ են, սակայն իրենց շատ են սիրում և չեն ընդունում ուրիշների կարծիքը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
15421 | 0 | 0
Facebook