Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Խալեր

HAYKUHI BABAKHANYAN
Հեղինակ`
HAYKUHI BABAKHANYAN
14:44, ուրբաթ, 05 հոկտեմբերի, 2012 թ.
Խալեր
    
Արևը մեզ ոչ միայն գեղեցիկ, այլև նոր խալեր է նվիրում։ Իսկ պե՛տք են արդյոք դրանք մեզ!

    
Խալ ասվածը խոսակցական արտահայտություն է։ Բժշկության մեջ նման հասկացություն չկա։ Ավելի հաճախ պիգմենտային բծեր են անվանում։ Դրանք լինում են երկու տեսակի՝ պիգմենտային բծեր և անոթային խալեր։ Պիգմենտային բծերը և խալերը առաջանում են մարմնի որոշակի
հատվածներում մելանոցիտների կուտակումներից։ Մելանոցիտները մաշկին գույն հաղորդող մելանին ֆերմենտ արտադրող բջիջներ են։ Որևէ խնդիր առաջացնելու ամենաքիչ հավանականությունը հարթ շագանակագույն խալերն ունեն։ Եթե դրանք գեղագիտական անհարմարավետություն չեն առաջացնում, ապա կարելի է չհեռացնել:Բայց և նաև նման անվնաս բծերին ևս պետք է հետևել և պահպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

    
Նախազգուշական միջոցներ

    
Իսկ ուռուցիկ խալերը պետք է հեռացնել կանխարգելիչ նպատակներով, քանի որ դրանք կարող են հաճախ վնասվել։ Վնասվածքը, իր հերթին, կաող է չարորակ նորագոյացության՝ մենոմայի պատճաո դառնալ։ Մելանոման կարող է առաջանալ նույնիսկ մաշկի մաքուր հատվածում, որտեղ պիգմենտային բծեր չկան, և, քանի որ այն ձևավորվում է մելանոցիտներից, դրա համար էլ այն հաճախ շփոթում են խալի հետ։ ժամանակին չհեոացված մելանոման արյունատար և ավշային համակարգերի միջով կարող է ախտահարել նաև այլ օրգաններ և հյուսվածքներ։ Այդ պատճաոով էլ անհրաժեշտ է անմիջապես ճանաչել անկոչ հյուրին և միջոցներ ձեռք առնել։

    
    
Արևայրուք

    
Խալերի բոլոր տեսակները պետք է պաշտպանել ուղղակիորեն դրանց վրա ընկնող արևի ճառագայթներից և ցանկալի է դրանք հեոացնել, եթե գտնվում են մաշկի այնպիսի հատվածում, որ անընդհատ վնասվում են (օրինակ՝ գլխի մազերի տակ, ուսերին և այլն)։ Լավ կլինի հեռացնել նաև այն խալերը, որոնք հագուստի եզրերից կամ զարդերից տրորվում են։ Եթե խալի վրա մազիկներ կան, պետք է դրանք շատ ուշադիր, մկրատով զգույշ կտրել, ոչ մի դեպքում չի կարելի ունելիով պոկել։
Սպիտակամաշկ մարդկանց մոտ յուրաքանչյուր արևի լոգանքից հետո միշտ նոր խալ է գոյանում։ Այն առաջացնում է ուլտրամանուշակագույն ճառագայթները, որն ստիպում է մելանոցիտին անսովոր շատ մելանին արտադրել և նման ձևով պաշտպանվել արևի առատ ճառագայթներից։ Շատ խալեր ունեցող մարդկանց չի կարելի արևայրուք ընդունել սոլյարիներում և երկար ժամանակ գտնվել արևի տակ՝ առանց պաշտպանական միջոցների։ Բայց եթե ուժ չունեք լողափից հրաժարվելու, ապա պահպանեք հետևյալ կանոնները.
։

    
Լողափում չի կարելի դեկորատիվ կոսմետիկա, դեզադորանտ, օծանելիք օգտագործել, դրանք կարող են պիգմենտային բծերի առաջացման պատճառ դառնալ։

    
Հիշեք, ձեր մաշկը մտապահում է արևի ամեն մի ճառագայթը, որը նշաններ է թողնում մաշկի վրա ոչ միայն խալերի տեսքով, այլև՝ կնճիռների։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
11836 | 0 | 0
Facebook