Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մաֆիայի տաս պատվիրանները

ՀԱՅ
Հեղինակ`
ՀԱՅ
02:31, երեքշաբթի, 30 հուլիսի, 2013 թ.

Համաձայն «գանգստերների համար ղեկավարության», որը այս շաբաթ հայտնաբերվել է քննիչների կողմից, իտալական մաֆիայի անդամները պարտավոր են կատարել տաս պատվիրանները` մասնավորապես լինել պունկտուալ, չհաճախել բարեր և չնայել ընկերների կանաց վրա:

Կանոնների ցուցակը, որը պետք է կատարի «իդեալական» մաֆիոզին, հայտնաբերվել է փաստաթղթերի մեջ, երկուշաբթի օրը Սալվատորե Լո Պիկկոլոի ձերբակալությունից հետ: Սալվատորեն որոշ տեղեկություններով իր ձեռքն է վերցրել սիցիլիական մաֆիայի ղեկավարությունը նախկին «կնքահայր» Բերնարդո Պրովենցանոյից:

Մեկ թղթի վրա տպագրված ցուցակը, որը վերնագրված էր «Իրավունքները և պարտականությունները» վերնագրով, հայտնաբերվել է փաստաթղթերի մեջ, որը, ըստ երևույթի, Լո Պիկկոլոն պահում էր շագանակագույն կաշվե պայուսակում:

Փորձագետները, ովքեր ուսումնասիրում են մաֆիան, ենթադրում են. այս փաստաթուղթը վկայում է, որ կոզա նոստրայի` սիցիլիական մաֆիայի առաջնորդները որոշել են կարգի բերել երիտասարդ անկարգ մաֆիայի անդամներին, որոնք համալրել են կազմակերպության շարքերը վերջին տարիների ընթացքում: Երիտասարդների շարքում, որը ըստ լուրերի, մեծ հեղինակություն է վայելում, դա բոսս Տրապանին է, Մատտեո Մեսսինա Դենարոն: Նա «փլեյբոյ է», որը երթևուկում է «պորշե» -ով և շատ հաճախ համարվում է Լո Պիկկոլոի մրցակիցը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայտնաբերված ցուցակի Մաֆիայի անդամների 10 պատվիրանները

1. Ոչ մեկը չի կարող ինքնուրույն մոտենալ և ներկայանալ մեր ընկերներից ինչ-որ մեկին: Նրանց պետք է ծանոթացնի որևէ մեկը` երրորդը:

2. Երբեք մի նայեք ձեր ընկերների կանանց վրա:

3. Մի թողեք, որպեսզի ձեզ տեսնեն ոստիկանների շրջապատում:

4. Մի հաճախեք բարեր և ակումբներ:

5. Ձեր պարտքն է համարվում միշտ լինել կոզա նոստրայի տրամադրության տակ, եթե նույնիսկ ձեր կինը քիչ հետո կծննդաբերի:

6. Նշանակված հանդիպման պայմանավորվածությունը պետք է պարտադիր կատարվի:

7. Կանանց հետ պետք է հարգանքով վերաբերվել:

8. Եթե ձեզ խնդրում են տալ որևէ տեղեկատվություն, ճիշտ պատասխանեք:

9. Չի կարելի վերցնել փողը, որը պատկանում է ուրիշներին կամ ուրիշների բարեկամներին:

10. Կոզա նոստրայի մեջ չեն կարող մտնել հետևյալ անձինք` ցանկացածը, ում բարեկամը ծառայում է ոստիկանությանը; ցանկացածը, ում բարեկամը կամ բարեկամուհին դավաճանում է ամուսնուն (կնոջը) ; ցանկացածը, ով իրեն անկարգ է պահում և չի հետևում բարոյական սկզբունքներին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4831 | 0 | 0
Facebook