Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իմ ու քո հաղթանակը, 6-րդ օրը, Մաշտոցը ու Աբովյանը

Ռամին
Հեղինակ`
Ռամին
01:45, ուրբաթ, 26 հուլիսի, 2013 թ.
     Հաղթեցինք, բռավո...
     Թեև բոլորիս համար էլ պարզ է, որ երթուղայինի ուղեվարձը կթանկացնեն ձմռանը, որպիսի ցրտի պատճառով շատերը դուրս չգան պայքարելու մեր պարտքն եմ համարում պարզ դարձնել նաև նրանց համար, որ նրանք սխալվում են, քանի որ երիտասարդությունը ապացուցեց, որ արդեն երկիրը երկիր է, իսկ մարդը մարդ ու կիզիչ շոգը կամ ցուրտ ձմեռը չեն կարող գիտակից, միավորված, ժողովրդի համար խոչնդոտ հանդիսանալ:
     Շնորհավորում եմ բոլորիս, հատկապես պայքարող ու չնահանջող մարդկանց` ակտիվիստներին, վարորդներին, free car ակցիայի մասնակիցներին, գլխավորապես` Հայկին ու Ալենին, հաշմանդամ տատիկին, xerox-ի աշխատողներին, որոնք մեզնից գումար չէին վերցնում, ուզում եմ ավելացնել, որ թեև մեզ վիրավորում էին, խփում, թղթերը նետում երեսներիս, , իսկ որոշ քաղաքացիներ սատարում էին նման արարքներ, այնուամենայնիվ մեր պայքարը նաև ձեզ համար էր:
     Շնորհավորում եմ բոլորիս...
     Թեև առաջին օրերին էլ մեծ էր ակտիվությունը, բայց այսօր լավագույն ու ամենաարդյունավետ ակցիան անցկացրինք, վարորդներին սառը ջուր, սոկ, սուրճ ու քաղցրավենիք բաժանելով, հորդորելով ուղևորներին 100 վճարել ու ստանալով վարորդների աջակցությունն ու ոստիկանների արժանապատիվ վերաբերմունքը:
     Ստորև ներկայացնում եմ լուսանկարներ, շուտով նաև տեսանյութ կլինի:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3778 | 3 | 0
Facebook