Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 26 հունիսի, 2024 թ.

Հոդվածներ

Ոռոգման ջրանցքի պատնեշը փլուզվել է և ջուրը լցվել է Փարաքար գյուղ տները

10:57, երկուշաբթի, 15 հուլիսի, 2013 թ.

Արմավիրի մարզում, հուլիսի 14-ին, ահազանգ է ստացվել, որ ոռոգման ջուրը լցվում է Փարաքար գյուղի Նաիրի փողոցի տները:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է ոռոգման ջրանցքի պատնեշը (5 մ երկարությամբ):

Ջրահեռացման աշխատանքներ իրականացնելու նպատակով` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն ավարտել են Նաիրի փողոցի թիվ 2, 2/1 եւ Ռ.Գասպարյան փողոցի թիվ 8 տան նկուղներից ջրահեռացման աշխատանքները:
    
     Նյութի տեղադրող Ս.Խաչատրյան
     Թեմա-արտակարգ դեպք

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3609 | 0 | 0
Facebook