Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 26 հունիսի, 2024 թ.

Հոդվածներ

Վայոց Ձորում ավտովթարի հետևանքով մահացել է 1 երեխա, իսկ 7 հոգու տեղափոխել են հիվանդանոց.

10:14, շաբաթ, 13 հուլիսի, 2013 թ.
Վայոց Ձորում ավտովթարի հետևանքով մահացել է 1 երեխա, իսկ 7 հոգու տեղափոխել են հիվանդանոց.
     Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնի քննիչ Սամվել Սարգսյանի կողմից, հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՐ. ՕՐ.242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է, երեկ՝ Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ժամը 20: 00 -ի սահմաններում, Երևանի բնակիչ 39 ամյա Անի Սարգսյանը վարելով «Mitsubishi Pajero» մակնիշի 30 ԼՏ 438 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Վայք քաղաքի գերեզմանատան մոտ, նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր գլորվել հարակից ձորակը: Վթարի հետևանքով վարորդ Ա. Սարգսյանը և ուղևորներ 8 ամյա Էլիզե Քալորինը, 6 ամյա Իլյա Քալորինը, 13 ամյա Մարիա Քալորինը, 61 ամյա Սրբուհի Սարգսյանը, 7 ամյա Ելենա Զաքարյանը, 8 ամյա Քրիստինե Բաղդասարյանը և 5 ամյա Ռազմիկ Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ռ. Բաղդասարյանը մահացել է: Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, վթարի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի, և դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Տեղում են եղել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի փրկարարական վարչության Վայքի հրշեջ-փրկարարները՝ հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Հայկ Ավետիսյանի և հրամանատարի տեղակալ Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ, ովքեր քաղաքացիների օգնությամբ քաղաքացիներին դուրս են բերել ձորից:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4199 | 0 | 0
Facebook