Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անգրագետ Երևանի երիտասարդական քաղաքապետարան նախագծի փող. քաղաքապետ Սևան Աղաջանյան

ԱՐԴԱՐ ՈՒԺ
Մամուլի խոսնակ`
ԱՐԴԱՐ ՈՒԺ
03:29, չորեքշաբթի, 10 հուլիսի, 2013 թ.

ԲՀԿ անդամ Ռաֆայել Պողոսյանի նման Երևանի երիտասարդական քաղաքապետարան նախագծի փող. քաղաքապետ Սևան Աղաջանյանը հայտարարում է` Երևանի Երիտասարդական քաղաքապետարանը` Երևանի քաղաքապետարանի մոդելով ձևավորված դուբլյոր կառույց է:

Ունի վերլուծական, խորհրդատվական ֆունկցիա: Իրական Քաղաքապետարանի կողմից ընդունված ցանկացած օրենսդրական ակտ, օրենքի նախագիծ քննարկվում է երիտասարդների կողմից, լինում են համապատասխան դիտողություններ, վերլուծություններ, որոնք մենք ներկայացնում ենք իրական Քաղաքապետարանին:

Աղբյուրը www.haynews.am 12 Նոյեմբերի 2012


    

Երևանի երիտասարդական քաղաքապետարան նախագծի փող. քաղաքապետ Սևան Աղաջանյանը, այս հայտարարությունով ցույց է տալիս իր անգրագետ լինելը, որովհետև Երևանի քաղաքապետարանը իրականացնում է քաղաքապետի կողմից ընդունված որոշումները և արձակած կարգադրությունները և ավագանու ընդունած որոշումները, իսկ օրենքի նախագիծը ընդունում է ԱԺ-ն: Հետաքրքիրը այն է, որ Սևան Աղաջանյանը մասնագիտությամբ իրավաբան է, ավարտել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի իրավագիտության բաժինը, բայց չգիտի Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքը: Ենթադրում եմ, որ Սևան Աղաջանյանը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի իրավագիտության բաժին ընդունվելա դիպլոմի համար և դիպլոմը ստացելա կաշառքի միջոցով: Երևանի ավագանու ԲՀԿ անդամ, Երևանի երիտասարդական քաղաքապետարան նախագծի քաղաքապետ Ռաֆֆի Գյոզալյան ո՞րն է Երևանի երիտասարդական քաղաքապետարան նախագծի ֆունկցիան:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6510 | 8 | 0
Facebook