Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լիմայում չորսհազարամյա բուրգ է ավերվել

Julia Avetisyan
Հեղինակ`
Julia Avetisyan
13:19, հինգշաբթի, 04 հուլիսի, 2013 թ.
Լիմայում չորսհազարամյա բուրգ է ավերվել

Լիմայի հյուսիսում շինարարական աշխատանքների ընթացքում չորսհազարամյա բուրգ է ավերվել: Այս մասին տեղեկացրել է Պերուի մշակույթի նախարարի տեղակալ Ռաֆայել Վարոնը:

Ավերված վեցմետրանոց բուրգը գտնվում է Պերուի կարեւորագույն հնագույն ավաններից մեկում՝ El Paraiso-ում (Դրախտ), որը Խաղաղ օվկիանոսից երկու կմ հեռավորության վրա է: Համալիրում կան 12 սրբավայրեր: Բուրգը կանգնած էր կենտրոնում եւ կիրառվում էր որպես տաճար: Դրա կառուցման համար պահանջվել էր 100 հազար տոննա քար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով տեղի հրատարակչություններին:

Ըստ Վարոնի՝ Alisol եւ Provelanz ընկերության աշխատակիցները փորձել են քանդել եւս երեք բուրգ, սակայն նրանց կանգնեցրել են տեղի բնակիչները: Շինարարական ընկերություններին պաշտոնական մեղադրանքներ են առաջադրվել: Այդ ընկերությունները դեռ մեկնաբանություններ չեն տվել:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3120 | 0 | 0
Facebook