Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

1999թ. հոկտեմբերի 27-ից այսօր

19:35, չորեքշաբթի, 03 հուլիսի, 2013 թ.
1999թ. հոկտեմբերի 27-ից այսօր
     Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր զարմանում են, թե ինչո՞ւ, ինչպե՞ս Ռուսաստանը զենք վաճառեց Ադրբեջանին: Շատ մոռացկոտ ժողովուրդ դուրս եկանք: Էդ հոկտեմբերի 27-ը հո Ադրբեջանը չարեց: Բա Ալիևը էն ժամանակ ո՞ւր էր: Բա էս նույն Պուտինն ու էն նույն Ելցինը էն ժամանակ էլ կային: Բա էդ ի՞նչը փոխվեց, որ դուք էլ զարմանում եք: Միշտ էլ էսպես է եղել: Դեռ նախաքրիստոնեական ժամանակներում գալիս երկիրն ավերում էին, տեսնում էին, որ ուժները չի պատում «բարեկամության պայմանագիր» էին կնքում, ու ըստ էդ պայմանագրի հարկեր էին մուծում: Է հա հենա, բարեկամ չե՞նք, ինչը ինչքանով, ումից ասի չե՞նք առնի: Բա էն խոսքը չե՞ք լսել. «Իմ բարեկամի թշնամին իմ թշնամին է» , բա ու՞ր ա, կամ «իմ թշնամու թշամին իմ բարեկամը չէ» , էս մեկն ու՞ր ա:
     Կամ ոչ մեկը չի՞ ուզում մտածի` ինչ դեր ուներ Ռուսաստանը մինչև հոկտեմբերի 27-ը և դրանից հետո: Կամ ինչ-որ մեկը տեղյա՞կ է, որ հերիք չի 8 հոգու սպանեցին, հետո էլ տասնյակ մարդկանց աքսորեցին: Պարտադիր ա բեղ ու կեպկա ունենա՞ք, որ ձեզ Ստալին ասենք:
Աղբյուրը` Գրիշա Էձգերիձե
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4454 | 0 | 0
Facebook