Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եկեղեցու դիրքորոշումը մարդկային կյանքի պահպանության

Qahana.am
Մամուլի խոսնակ`
Qahana.am
15:08, հինգշաբթի, 20 հունիսի, 2013 թ.
Եկեղեցու դիրքորոշումը մարդկային կյանքի պահպանության
    

Առանց մտնելու յուրաքանչյուր առանձին դեպքի բարդ մանրամասների մեջ, ո՞րն է ձեր եկեղեցու դիրքորոշումը մարդկային կյանքի պահպանության հարցում:

Մարդկային կյանքը մարդու կողմից չի ստեղծվել, ուրեմն նրա սեփականությունը չէ: Կյանքը Աստծու պարգև է, և մենք պետք է նրա առջև հաշվետու լինենք այն բանում, թե ինչպես ենք տնօրինում այդ պարգևը: Մենք մեր կյանքի կամ էլ մեր մարմնի տերը չենք ու չենք կարող դրանք տնօրինել ըստ մեր հաճույքի և քմահաճությունների: Մարդկային կյանքը սրբություն է և դրան պետք է վերաբերվել հարգանքով:
     Մեր Եկեղեցում չկան այդ հարցի վերաբերյալ բարոյական ձևակերպված կանոններ: Մենք հատուկ որոշումներ չենք ընդունել և պաշտոնական հայտարարություններ չենք արել յուրաքանչյուր բարոյական հարցի կապակցությամբ: Բայց մեր եկեղեցին իր հավատացյալներին հորդորում է հարգել կյանքի սուրբ բնույթը հենց իր սկզբնավորումից և չդիմել վիժեցմանը, որը վերջ է տալիս այդ կյանքին:


    
    

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3358 | 0 | 0
Facebook