Աշխարհի ամենաթանկարժեք գիրքը գնվել էր 1994 թվականին «Microsoft» ընկերության հիմնադրի՝ Բիլլ Գեյթսի կողմից 24 մլն դոլլարով: Այս գրքի հեղինակն է Լեոնարդո Դա Վինչին։ Յուրաքանչյուրը գիտի հզոր գյուտարար և նկարիչ Լեոնարդո Դա Վինչիի այնպիսի գործերը, ինչպիսին են` «Մոնա Լիզան» , «Վիտրուվինյան մարդը» և «Գաղտնի ընթրիքը», սակայն այս վերածննդի կոթողի մասին ոչ բոլորը գիտեն։ Այս Կոթողի անվանումն է «Լեստերյան կոդեքս» ։ Այս կոթողը «ջրի, հողի և երկնային մարմինների տրակրատը» Լեոնարդո Դա Վինչիի մտքերի, եզրակացությունների և հայտնաբերումների հավաքածու է: Գիրքը բաղկացած է իրար ամրացված 18 մագաղաթե էջերից` , ընդ որում այդ գրքում տեքստը գրված է հայելու արտացոլանքում, այսինքն` գիրքը կարելի է կարդալ միայն հայելու օգնությամբ: Գիրքը զարդարված է նկարներով, որոնք ստեղծել է հենց ինքը Լեոնարդո Դա Վինչին, ինչը անկասկած բազմիցս բարձրացնում է նրա գինը: Արժի նաև նշել, որ բազմաթիվ աղբյուրներ սխալմամբ համարում են, որ աշխարհի ամենաթանկ գիրքը «Ամերիկացի թռչուններ» չորս հատորանոց գիրքն է, սակայն դրա արժեքը կրկնակի անգամ ցածր է` 11 մլն դոլլար: