Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տիգրան Պետրոսյանի երկրպագուն կացնահարել է իր ընկերոջը

Trombonizm
Հեղինակ`
Trombonizm
22:46, շաբաթ, 08 հունիսի, 2013 թ.
Տիգրան Պետրոսյանի երկրպագուն կացնահարել է իր ընկերոջը

Տիգրան Պետրոսյանի երկրպագուն կացնահարել է իր ընկերոջը նրա համար, որ նա տրոմբոնահարին փողհար է անվանել
     Օմսկի լքված տներից մեկում տեղական հարբեցողները հայտնաբերել մարդուն, ում մեջքի ետևում կացին էր խրված: Տղամարդը մահացել է վերակենդանացման բաժնում մեկ օր անց:
     «Տիգրանը փողհար է», - դա միակ խոսքերն են, որոնք նա կարողացավ արտասանել: Դրա շնորհիվ օպերատիվ խմբին հաջողվել է գտնել մարդասպանին: Ալեքսեյ Խոխմաչովը, ով համարվում էր տեղական ճանաչված տրոմբոնահարի ֆան-ակումբի նախագահ, առաջին անգամ չէ, որ նա իր ընկերներին վնասել է իր պաշտելի գործիքի հանդեպ կոպիտ արտահայտությունների համար: Սակայն մահվան ելքով դեպք չէին սպասում նույնիսկ օպերատիվ աշխատողները:
     Ալեքսեյ Խոխմաչովը իրավամբ դարձել է Օմսկում Տիգրան Պետրոսյանի ֆան-ակումբի նախագահ: Երկրպագուի խոսքերով, նա իր հանցագործության մեջ չի խոստովանում: Իսկ իր ընկերոջը-հարևանին, մանր գործարար Վենիամին Պուզդիկովին կացնահարել է դավաճանության համար: Պատճառը այն էր, որ նախկինում Վենիամինը նույնպես մտնում էր տրոմբոնահարի ֆան-ակումբի մեջ, բայց չգիտես ինչու հանկարծ փոխել է տրոմբոնահարի նկատմամբ իր վերաբերմունքը՝ ասելով, որ Կիրկորովը ավելի լավն է, իսկ Պետրոսյանը՝ ուղղակի փողհար է: Այսպիսի արտահայտությունը երկրպագուն անպատիժ չէր կարող թողնել: Ալեքսեյը Վենիամինին խաբեությամբ բերել է լքված տուն՝ ասելով, որ ուզում է նրա հետ խմել բոլոր հարբեցող-մուրացկանների աչքերից հեռու: Երբ Պուզդիկովը շրջվեց, նա ծանր փայտով հարվածեց նրա քունքին: Արագ հանեց թաքցրած կացինը և հարվածեց հարևանի մեջքին:
     Նրան ծանր վիճակում հայտնաբերել են հարբեցողները, ովքեր էլ կանչել են շտապ օգնություն: Շտապ օգնությունը արագ ժամանեց դեպքի վայր, սակայն տղամարդուն չհաջողվեց փրկել: Նա մահացավ վերակենդանացման բաժնում հաջորդ օրը:
     Միակ բառերը, որոնք նա կարողացավ հստակ արտասաներ, դրանք էին, որոնք այդպես ջղայնացրեցին Խոխմաչովին՝ «Տիգրան Պետրոսյանը՝ փողհար է»: Սակայն օպերատիվ աշխատողներին այդքանն էլ բավական էր, որպեսզի հասկանային, թե ով է հանցագործը:
     Երկու տարի առաջ Ալեքսեյ Խոխմաչովը նույնպես կատարել է նմանատիպ հակաօրինական գործողություններ, որոնք կապված էին Տիգրան Պերոսյանի հետ: Այն ժամանակ Ալեքսեյը անցել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում Ալեքսեյի մոտ հայտնաբերվել են հոգեկան խանգարումներ: Նրան ուղարկել են հարկադիր բուժման ընդհանուր տիպի ստացիոնարում: Մեկ տարի անց նրան դուրս են գրել, քանի որ բժշկական հանձնաժողովը որոշեց, որ նա այլևս վտանգ չի ներկայացնում հասարակության համար: Դատի ժամանակ Ալեքսեյը իրեն պահում էր ոչ ադեկվատ: Կրկնակի դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Խոխմաչովը գտնվում է ծայրահեղ վիճակում, ինչը առաջացել է սուր հոգեկան խանգարման հետևանքով:

Աղբյուրը` www.slaq.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3745 | 1 | 0
Facebook