Սուտը կապված է ճշմարտությունն ասելու համարձակության բացակայության հետ:
Ալֆրեդ Ադլեր, 18 – 19-րդ դարերում ապրած ավստրիացի բժիշկ և հոգեթերապևտ
***
Ստախոսի պատիժն այն չէ, որ նրան այլևս ոչ ոք չի հավատում, այլ այն, որ նա ինքն այլևս ոչ մեկին չի հավատում:
Ջորջ Բեռնարդ Շոու
***
Մենք շատ քիչ բան գիտենք և վատ ենք սովորում. այդ պատճառով էլ պիտի ստենք:
Ֆրիդրիխ Նիցշե
***
Սուտը չարի խտացումն է:
Վիկտոր Հյուգո
***
Մի սուտը մեկ այլ սուտ է ծնում:
Տերենտիոս Պուբլիոս, մ.թ.ա. 2-րդ դարում ապրած հռոմեացի կատակերգու գրող
***
Չի կարելի տհաճ ճշմարտություն ասել և չի կարելի հաճելի սուտ ասել:
«Մանուի օրենքներ» -ից
***
Ստախոսը նույն գողն է, միայն թե գողը հափշտակում է քո ունեցվածքը, իսկ ստախոսը՝ խելքդ:
Իբրահիմ ալ-Հուսրի, 9 -10-րդ դարում ապրած պարսիկ փիլիսոփա, բանաստեղծ, բժիշկ և մաթեմատիկոս