Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լյուդովիկոս 15-րդը գնել է Կորսիկան և իր երկրի ապագա կայսրին

09:25, կիրակի, 07 ապրիլի, 2024 թ.
Լյուդովիկոս 15-րդը գնել է Կորսիկան և իր երկրի ապագա կայսրին

1768 թվականի մայիսին Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 15-րդը համաձայնել է փոխանակություն կատարել. Ջենովայի հանրապետությունը, որ Ֆրանսիային պարտք է եղել 40 միլիոն լիվր, առաջարկել է պարտքի դիմաց Ֆրանսիային հանձնել Կորսիկա կղզին: Այս գործարքից դժգոհ կորսիկացիներն ապստամբել են և Կորսիկա ուղարկված 7500 զինվորականից բաղկացած ֆրանսիական բանակին ջախջախել են: Մեկ տարի անց, սակայն, Ֆրանսիայի թագավորը 20 հազար զինվոր է Կորսիկա ուղարկել: Ապստամբած կորսիկացիներից ընդամենը 100 մարդ է կարողացել փրկվել: Փրկվածների մեջ է եղել նաև մի ամուսնական զույգ: Նրանք ասել են. «Մեր որդին Կորսիկայի համար վրեժ կլուծի»: Կինն այդ ժամանակ հղի է եղել և երեք ամիս անց տղա է ծնել, որի անունը Նապոլեոն են դրել:
    
Նկարում՝ Նապոլեոնի հայրն ու մայրը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
396 | 0 | 0
Facebook