Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ՄԱՐՍ

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
21:03, հինգշաբթի, 04 ապրիլի, 2024 թ.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ՄԱՐՍ
    

«AMADE 24» ՄԱՐՏԻ 5 ԻՑ - ԱՊՐԻԼԻ 5

Ավարտին են մոտենում «AMADEE-24» Մարսի անալոգային հետազոտական առաքելության աշխատանքները, որոնք սկսվել են մարտի 12-ին, երբ մարսագնացների մասնակցությամբ և ռոբոտատեխնիկայի կիրառմամբ 6 անալոգային տիեզերագնացներ ձեռնամուխ եղան Արարատի մարզում գտնվող «Մարսյան կայանում» իրենց առաքելության իրականացմանը։ Լիակատար մեկուսացման պայմաններում աշխատախումբը սկսեց պատրաստվել Մարսի հետախուզական ծրագրին, բնականաբար, ռոբոտային համագործակցությամբ։

Վերջին տարիներին Հայկական լեռնաշխարհը, որն իր խորքերում ունի բազում առեղծվածներ և միշտ եղել է աշխարհի հետազոտողների հետաքրքրության կիզակետում, այսօր հայտնվել է նոր իրականության շրջանակում։ Ընդամենը մի քանի տարի առաջ էր, որ համացանցում գրավիչ լուրեր էին պտտվում քվանտային անցման շուրջ, անգամ տեսաերիզներ հայտնվեցին։ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԲԱԶՄԱԹԻՎ ՏԵՍԱՆԿՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԻՇՏ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՏԻԵԶԵՐՔԻ ՀԵՏ ԿԱՊԻ ԱՌՈՒՄՈՎ։ ԱՆԳԱՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄՏԱՎՈՐ ՆԵՐՈՒԺԸ ՍԿՍԵՑ ԴԻՏԱՐԿԵԼ ԱՅՆ ՎԱՐԿԱԾԸ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ ՈՉ ՄԻԱՅՆ ԴԵՊԻ ՆՈՐ ՋՐՀՈՍԻ ԴԱՐԱՇՐՋԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԸ, ԱՅԼև ՔՎԱՆՏԱՅԻՆ ԱՆՑՈՒՄԸ։ Գուցե թե հենց հայոց լեռնային ռելիեֆն է պատճառը, կամ էլ թե Աստծուն չափազանց մոտ գտնվելու համոզմունքը, որ հայաստանյան լեռները նմանվում են մարսյան լեռնային ռելիեֆին։ Հետաքրքրական է, որ փորձարկումները ընդգրկում են ոչ միայն տարածքի փորձանմուշների հետազոտություն, այլև տիեզերական բավականին ծանր ու թանկարժեք վերնահագուստի կիրառական արդյունավետության խնդրի դիտարկում, քանի որ այն կրելով չափազանց դժվար է աշխատելը, սակայն հանգստի ժամանակ առաքելության մասնակիցներին հաջողվում է վերականգնել ուժերը և շարունակել իրենց վստահված աշխատանքը մեծագույն պատասխանատվությամբ։ Ապրիլի 5-ին արդեն հնարավոր կլինի հարցազրույցների միջոցով բավարարել Նիդերլանդական Օրագրի բազմահազար ընթերցողների և երկրպագուների հետաքրքրասիրությունը փորձարկումների ընթացքի ու ձեռքբերումների ինչպես նաև էքստրեմալ պայմաններում աշխատող էնտուզիաստ անձնակազմի որպիսության մասին։ Հիշեցնենք, որ առաքելության աշխատանքները կազմակերպել են «Հայկական աերոտիեզերական գործակալությունը» և «Հայկական տիեզերական ֆորումը» ․ կառավարումն իրականացվում է «Ավստրիական տիեզերական ֆորումի» կողմից։

Ինչևէ, հետազոտությունները կատարված են լիակատար մեկուսացման պայմաններում։ Հետևեք մեր նորություններին և բացահայտումներին։

Փորձարկումները, ենթադրվում են, կբռնեն ժամանակի քննությունը։

Find the English text below.

The work of the "AMADEE-24" Mars Analog Mission is coming to an end. It began on March 12, when 6 analog astronauts, with the participation of Mars rovers and the use of robotics, embarked on the implementation of their mission at the "Mars Station" in Ararat region of Armenia. Being in the condition of complete isolation, the working team began to prepare for the Mars exploration program, naturally, in robotic cooperation.

In recent years, the Armenian Highlands, which has many mysteries in its depths and has always been the focus of interest of the world’s researchers, today appeared in the framework of a new reality. It was only a few years ago that fascinating rumors about quantum transitions were circulating on the Internet, and even videos appeared. ARMENIA HAS ALWAYS PRESENTED PRIMARY INTEREST IN CONNECTION WITH SPACE FROM MULTIPLE VIEWPOINTS IN THE WORLD. EVEN THE GLOBAL INTELLECTUAL POWERS BEGAN TO CONSIDER THE HYPOTHESIS THAT NOT ONLY THE MOVEMENT TOWARDS THE NEW AGE OF AQUARIUS, BUT ALSO THE QUANTUM TRANSITION STARTS FROM ARMENIA. Maybe the Armenian mountain surface is the reason, or the belief of being too close to God, that the Armenian mountains resemble the mountain ranges on Mars.

It is interesting that the investigations include not only the study of test samples in the area, but also the consideration of the problem of practical effectiveness of the rather heavy and expensive outer space suit, because it is extremely difficult to work while wearing it, but during rest hours the mission participants manage to recover their strength and continue their entrusted work to the greatest extent. with responsibility. On April 5, it will be possible to satisfy the curiosity of thousands of readers and fans of the Netherlands Diary about the success of the experiments and the findings, as well as about the wellbeing of the enthusiastic team activity in extreme conditions, through interviews.

Note that the mission was organized by "Armenian Aerospace Agency" and "Armenian Space Forum", and management is carried out by the "Austrian Space Forum".

However, the investigation was carried out in complete isolation. The research results are supposed to stand the test of time.

Follow our coming news and discoveries.

Զատիկին հաջորդող երկու օրը գիտական քննարկումների օրեր են եղել շենքային պայմաններում։

Իսկ ինչո՞վ են զբաղվելու անալոգ տիեզերագնացները հաջորդ օրերին մինչև առաքելության ավարտը։

Ավարտին են հասցվել ներսում կատարվող ուսումնասիրությունները։ Դեռևս շարունակվելու են նախապատրաստական աշխատանքները, փորձանմուշառության հետ կապված և ռոբոտների հետ աշխատանքի առումով։ Այդ աշխատանների ավարտից հետո գիտախումբը դուրս կգա մեկուսացումից և տեղի կունենա հանդիպում։ Բոլորն էլ գիտեն, որ Հայաստանում անհամբերությամբ են սպասում այդ հանդիպման, բոլորն էլ ցանկանում են տեսնել թե գիտախմբի անդամները ինչ տեսք ունեն։

Իսկ ինչպե՞ս են առաքելության անդամները, ինչպիսի՞ն է նրանց ինքնազգացողությունը։

-Ինքնազգացողությունը հրաշալի է աշխատանքի տարբեր փուլերի ընթացքում տեղաշարժվելիս երգում են, տրամադրությունը հրաշալի է։ Վերջին փուլն է արդեն, բարձր մոտիվացիա կա, երբ քո գիտական աշխատանքը հաջող ընթացք ունի ավելի բարձր տրամադրություն չես կարող չունենալ։ Որքան մոտենում են ավարտին այնքան ավելի դժվար է, սակայն երբ տեսնում ես հաջողությամբ ես գործդ արել, ամեն բան իր տեղն է ընկնում։ Բոլորն էլ եռանդով են կատարում իրենց գիտական ուսումնասիրությունը և նաև շատ են հուզվում, որ արդեն կավարտեն գործը։

Լրատվական կենտրոնին հետաքրքրում է թե արդյո՞ք հնարավոր է ինչ որ-բան լսել արդեն ավարտված փորձերի մասին։

-100 տոկոսով ավարտված փորձը կենդանի փորձն է, որը բիոռեակտոր փորձն է արհեստական բանականության օգնությամբ։ Մյուս ավարտված փորձը գեոպատրաստությանն է առնչվում։ Փորձանմուշ է վերցված ժայռաշերտային բեկորից միկրոմետրային տարածքում, որոնք այնուհետև ուսումնասիրվում են մանրադիտակով։ Սակայն եթե հետաքրքրությունը այդ փորձերի նկատմամբ ավելի մեծ է, տեղեկացվում է, որ լինելու է աշխատանքային գիտական հանդիպում՝ workshop, բայց վերլուծությունները և քննարկումները կտևեն դեռ վեց ամիս։ Նշվում է նաև, որ շատ փորձեր դեռ նոր են սկսվում, քանի որ առաքելության աշխատանքի մի մասն էր փորձանմուշների հավաքագրումը, իսկ ուսումնասիրությունները հետո են լինելու, այնպես որ ցանկացողները ժամանակ կունենան ծանոթանալու։ Աշխատանքի արդյունքում կան հավաքված տվյալները, որոնդ դեռ մանրամասն ուսումնասիրության և վերլուծության կարիք ունեն։ Մոտավորապես դեռ մինչև հոկտեմբեր կտևեն ուսումնասիրությունները, ապա գիտական աշխատանքային սեմինարի ընթացքում կներկայացվեն։ Գիտությունը հսկայական նյութ ունի դեռ վերլուծելու։ Որոշ արդյունքներ առաջիկայում կներկայացվեն, կքննարկվեն։ Իհարկե հետաքրքրական պատմություններ շատ կան, որոնց անդրադարձ կլինի։ Այս թիմի հետ շատ հետաքրքիր է, այն խնդիր լուծող առաքելություն ունի և կարողանում է հրաշալի աշխատել, բայց չպետք է թաքցվի նաև, որ եղել են չնախատեսված խնդիրներ, որոնց անդրադարձ կարվի։ Իրոք երջանկություն է նման թիմի մաս լինելը։ Գիտությունը շահում է․․ Մանրամասների համար կարող եք միանալ մեր սոցիալականմեդիայի հարթակին։

Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, ԵՊՀ դոցենտ

«Նիդերլանդական Օրագրի» համար
    
     (c) OeWF/vog.photo

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
523 | 0 | 0
Facebook