Հռոմի Սիքստոս 5-րդ պապը (1520 - 1590) ակտիվորեն պայքարել է եկեղեցական գործիչների սեռական սանձարձակության դեմ: Օրինակ՝ նա հրամայել է կախել կարդինալ դ՝Էստեի քարտուղարներից մեկին: Այս բարձրաստիճան հոգևորականը բազում անբարո արարքներ է գործել, որոնցից գլխավորը եղել է անպարկեշտ նկարազարդումներով կազմված այն գիրքը, որի «հերոսներ» -ի շարքում են եղել կարդինալներից մեկն ու Հռոմի ազնվազարմ գեղեցկուհիներից մեկը: