Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Մեր ճանապարհի յուրաքանչյուր խոչընդոտ մեզ առիթ է տալիս բարելավել մեր ճակատագիրը»

10:56, երկուշաբթի, 01 ապրիլի, 2024 թ.
«Մեր ճանապարհի յուրաքանչյուր խոչընդոտ մեզ առիթ է տալիս բարելավել մեր ճակատագիրը»

Շատ հնում մի թագավոր հրամայում է բանուկ ճանապարհին մի մեծ ժայռաբեկոր տեղադրել: Հետո նա թաքնվում է ու հետևում, թե արդյո՞ք որևէ մեկը ճանապահից կհեռացնի ժայռաբեկորը:

Ճանապարհով սկզբում անցնում են վաճառականներ, հետո՝ թագավորության ամենահարուստ պալատականները: Նրանք պարզապես շրջանցում են ժայռաբեկորը և անվրդով շարունակում իրենց ճանապարհը: Նրանցից շատերը հայհոյում են թագավորին, որ ուշադրություն չի դարձնում ճանապարհների վիճակին, բայց ոչ մեկի մտքով չի անցնում ժայռաբերկորը հեռացնել ճանապարհից:

Հետո մի գյուղացի է անցնում ճանապարհով՝ շալակին բանջարեղենով լի մի մեծ զամբյուղ: Մոտենալով ժայռաբեկորին՝ գյուղացին գետնին է դնում իր բեռը և փորձում է ժայռաբեկորը գլորելով մոտակա փոսը գցել: Մեծ ջանքերի գնով նա կարողանում է դժվարին գործը գլուխ բերել:

Հետո, երբ կռանում է, որ շալակն առնի իր բեռը, ժայռաբեկորի տեղում մի քսակ է տեսնում: Բացում է քսակը. այն լցված է լինում ոսկեդրամներով: Գյուղացին քսակում նաև թագավորի ձեռքով գրված մի գրություն է գտնում, որով նա ասում էր, թե ոսկին պատկանում է նրան, ով ճանապարհից կհեռացնի քարը:

Եվ գյուղացին անմիջապես հասկանում է այն, ինչը շատ մարդիկ երբեք չեն հասկանում, այն է՝ մեր ճանապարհի յուրաքանչյուր խոչընդոտ մեզ առիթ է տալիս բարելավել մեր ճակատագիրը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
311 | 0 | 0
Facebook