Կատարյալը փնտրող մի երիտասարդ օրերից մի օր այցելում է հեռավոր վայրում միայնակ ապրող մի ճգնավորի:
-Ես հիասթափված եմ իմ եկեղեցուց ու եկեղեցական եղբայրներիցս, - ասում է նա ճգնավորին, - և կատարյալ մի համայնք եմ փնտրում:
Ծեր ճգնավորը երիտասարդին տանում է իր նման ծեր մի զանգակատան մոտ ու հարցնում է.
-Ի՞նչ ես տեսնում այս հնամենի պատերին:
-Մամուռ և մոլախոտ, - պատասխանում է երիտասարդը:
-Այդուհանդերձ, - շարունակում է ճգնավորը, - Աստված բնակվում է այս մամռակալած վայրում: Եկեղեցին այդպիսին է: Այն ո՛չ կատարյալ կարող է լինել, ո՛չ էլ մաքուր, որովհետև մարդու ձեռքով է ստեղծված: Դու նույնպես մարդ ես, բայց եթե նույնիսկ գտնես մի կատարյալ կրոնական համայնք ու անդամագրես այդ համայնքին, ապա քո անդամագրվելուց անմիջապես հետո այն այլևս կատարյալ չի լինի: