Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արագածոտնի թեմի Ղազարավան համայնքում է գտնվում Հայաստանում կանանց միակ մենաստանը

Նաիրա Դավթյան
11:29, երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2023 թ.
Արագածոտնի թեմի Ղազարավան համայնքում է գտնվում Հայաստանում կանանց միակ մենաստանը
    
Հայաստանում կանանց միակ մենաստանը գտնվում է Ղազարավան համայնքում.
2000 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հիմնադրվեց Հայաստանի կանանց միակ մենաստանը:
2018 թվականին մենաստանը վերջնականապես հաստատվեց Արագածոտնի Թեմի Ղազարավան համայնքում:
Թեմակալ Առաջնորդի օրհնությամբ արդեն 1 տարի է մենաստանում մեկնարկել են հոգևոր ու հումանիտար առարկաների դասընթացներ Ղազարավանի և հարակից գյուղերի դպրոցական երեխաների համար։
Կիրակնօրյա խմբակի սաներից ոմանք ծառայում են նաև որպես դպիրներ:
Վանքում ամեն օր թեմի հոգևորականների և միանձնուհիների մասնակցությամբ կատարվում են ժամերգություններ, իսկ Կիրակի օրերին մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
504 | 0 | 0
Facebook