Ֆընգը չինացի երիտասարդ է ով ապրում և սովորում է Երևանում: Նա հիանալի տիրապետում է ինչպես հայոց լեզվին, այնպես էլ հայկական մշակույթին և շատ է սիրում ճամփորդել: Այս մասին իմանալով Ռոզան կապ է հաստատում Ֆընգի հետև առաջարկում նրան միասին բացահայտել չքնաղ Հայաստանը, որին մեծ սիրով համաձայնվում է նա: Հաղորդման նպատակն է Ֆընգի հետ բացահայտել Արենի գյուղն ու հարակից հուշարձանները, ապահովվել շփում բնակիչների և մեր արտասահմանցի հյուրի հետ, ծանոթացնել նրան Արենիի հետաքրքիր խոհանոցին և գինեգործությանը, իսկ վերջում որևէ տարօրինակ փորձության ենթարկել նրան. Փաստում ենք, որ Ֆընգը լավագույնս կատարեց իր առաջադրանքները և ձեզ պարզապես սպասվում է ֆանտաստիկ եթեր, դե ինչ բարի դիտում. Հարգանքով հաղորդման պրոդյուսեր՝ Ռոզա Մուրադյան