Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ «Արմօյլ» նավթամթերքի վերամշակման գործարանի մասին և ոչ միայն։

Andranik hovhannisyan
Հեղինակ`
Andranik hovhannisyan
20:31, շաբաթ, 29 փետրվարի, 2020 թ.
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ «Արմօյլ» նավթամթերքի վերամշակման գործարանի մասին և ոչ միայն։

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ «Արմօյլ» նավթամթերքի վերամշակման գործարանի մասին և ոչ միայն։

Նավթ արդյունահանող և նավթամթերք վերամշակող տարբեր ընկերություններում տարեկան գրանցվում են 100-ից ավելի պայթյուններ և հրդեհային բռնկումներ, սակայն մեծ մասում զոհերի թիվը անհամեմատ քիչ է լինում, քանզի կառուցված են բնակելի վայրերից հեռու՝ հիմնականում անապատային վայրերում։ Օրեր առաջ Ռուսաստանի Դաշնության Ուխտա քաղաքում գրանցվեց հերթական պայթյունը՝ «Լուկոիլ Ուխտանեվտեպրոբոտկա» նավթամթերքի վերամշակման գործարանում։

Ըստ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հայտարարության՝ հրդեհը վայրկյանների ընթացքում տարածվել է 800-1000 մերտր քառակուսի տարածքում։ Քանի որ գործարանը հեռու է եղել բնակելի տարածքներից, հնարավոր է եղել խուսափել տուժածների մեծ թվաքանակից, այս պահի դրությամբ տուժել է 1 մարդ, որը հոսպիտալացվել է։ Քննչական մարմինները նախաքննություն են սկսել հրդեհի վերաբերյալ, նախանական տվյալներով՝ աշխատանքի ընթացքում նավթամթերքը բոցավառվել է, որից էլ սկսվել է հրդեհը։

Հայաստանի Հանրապետությունում միակ ու դեռևս իր գործառնության մեջ չկողմնորոշված «Արմօյլ» ընկերությունը Ուխտա քաղաքում գտնվող նավթամթերքի վերամշակման նմանատիպ գործարաններից մեկն է ։Պահեստների անվան տակ, առանց որևէ թույլտվությունների և սանիտարական գոտին անտեսող գործարանը Նատի բնակելի թաղամասից հեռու է ընդամենը 40 մետր, իսկ թաղամասում ապրում են ավելի քան 500 մարդ։

Սանիտարական գոտու տվյալ հեռավորության պայմաններում գործարան կամ արտադրամս կարող են հանդիսանալ օրինակ՝ բնամթերքի վերամշակման կամ տեքստիլի արտադրամասերը, և բոլոր այն տեսակները որոնք իրենց մեջ հրավառ կամ պայթյուն առաջացնող նյութեր չեն պարունակում։ Կառավրության նոր ծրագրով Նատի թաղամասի անմիջապես հարևանությամբ կառուցվում է Սիրիահայերի համար նախատեսված թաղամաս, որտեղ բնակիչների թիվը ամենայն հավանականությամբ կրկնակի կլինի։

Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ Շրջակա միջավայրի նախարարությանը կից տեսչական մարմինը դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 17-ի N 020 որոշմամաբ պարտավորեցրեց «Արմօյլ» ընկերության գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդիին ձեռնպահ մնալ Կոտայքի մարզի Եղարդ քաղաքի Նատի թաղամասում իրականացվող նավթամթերքի արտադրության հետ կապված որևէ աշխատանք կատարելուց՝ մինչև շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննության դրական եզրակացություն ստանալը։ Չնայած արգելանքին՝ գործարանատերերի կողմից շարունակվեց կառուցապատումը՝ նորմերի էական խախտոմներով:
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3418 | 0 | 0
Facebook