Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Հոդվածներ

Վաղանցուկ կայսր Բոկասա Առաջինը

21:28, երկուշաբթի, 07 նոյեմբերի, 2022 թ.
Վաղանցուկ կայսր Բոկասա Առաջինը

Ծնվել է 1921 թվականին, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության կայսր է դարձել 1977 թվականին: Մինչ այդ (սկսած 1972 թվականից) եղել է նույն պետության ցմահ նախագահ: Նրա թագադրումն արժեցել է 140 միլիոն ֆրանկ (պետության բյուջեի 20 տոկոսը): Դառնալով լիովին խելագար ՝ նա բռնապետական իշխանություն է հաստատել երկրում և սկսել է հալածել բոլոր այլախոհներին, որոնք անասելի տանջանքների են ենթարկվել և սպանվել են՝ հաճախ նրա անմիջական մասնակցությամբ: Նա նաև սկսել է մարդ ուտել:

1979 թվականին, երբ Բոկասան պաշտոնական այցով Լիբիայում է եղել, ընդդիմադիրները պետական հեղաշրջում են կատարել և նրան տապալել են: Բոկասան ստիպված է եղել Լիբիայից փախչել Կոտ դ՛Իվուար: Նոր իշխանությունները նրան հեռակա մահվան են դատապարտել, իսկ նրա բոլոր հանցակիցներին գնդակահարել են 1981 թվականին: 1983 թվականին Բոկասան հաստատվել է Ֆրանսիայում: 1986 թվականին վերադարձել է հայրենիք, որտեղ անմիջապես կալանավորվել է: Դատավարություն է տեղի ունեցել: Սկզբում դատարանը նրան մահապատժի է դատապարտել, բայց հետո դատավճիռը փոխել է ցմահ բանտարկության, հետո էլ որոշվել է բանտարկության ժամկետը սահմանել 10 տարի, իսկ 1993 թվականին նրան ներում է շնորհվել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
321 | 0 | 0
Facebook