Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպե՞ս պայքարել գլխամաշկի թեփի դեմ

Sona
Հեղինակ`
Sona
16:08, հինգշաբթի, 03 նոյեմբերի, 2022 թ.
Ինչպե՞ս պայքարել գլխամաշկի թեփի դեմ
     Թեփի առաջացման պատճառները բացմաթիվ են, դրանցին կարող են լինել ստրեսը, ոչ ճիշտ ընտրված խնամքի միջոցները, եղանակային փոփոխությումնները, նաև վիտամինների պակասը: Նաև կարող է թեփ նկատվել խնամքի միջոցը փոփոխելու ժամանակ:

Գլխամաշկի թեփը լինում է երկու տեսկի՝ չոր թեփ և յուղոտ թեփ: Իսկ ինչպե՞ս տարբերակել ձեզ մոտ յուղոտ թեփ է, թե՝ չոր թեփ: Եթե նկատում եք ձեր հագուստին սպիտակ մանրիկ հետքեր, նշանակում է ձեզ մոտ չոր թեփ է, իսկ եթե թեփը գլխամաշկին է, գլխամաշկը յուղոտ է, ապա ձեզ մոտ յուղոտ թեփ է:

Թեփից ազատվելուց հետո կարևոր է կարգավորել գլխամաշկի PH բալանսը, որպեսզի ձեզ մոտ թեփը հետագայում չկրկնվի: Գլխամաշկը, ինչպես նաև մաշկի արտաքին շերտի այլ հատվածներ, ունի ծակոտիներ: Այդ ծակոտիները արտադրում են յուղ և բակտերիաներ, որոնք արդեն գլխամաշկի վրա են և միախառնվում են մեռած մաշկի հետ ու լցվում են այդ ծակոտիները, ծակոտիները խցանվում են, և յուղի արտադրման գործընթացն ավելի արագ է տեղի ունենում, իսկ արդյունքում առաջանում է յուղոտ թեփ: Յուղոտ թեփից հետո եթե չի ընտվում ճիշտ խնամքի միջոց, ձեզ մոտ հնարավոր է, որ դիտվի կրկնակի յուղոտվածություն, այսինքն գործընթացն ավելի է բարդանում և հնարավոր է հանգեցնի սեբորեայի առաջացման, իսկ ավելի բարդ փուլում կարող է վերածվել նույնիսկ պսորեազի: Այդ ախտորոշումները տրվում են մաշկաբանի կողմից և դրանց հաստատումը նույնպես կատարվում է մաշկաբանի կողմից:
    
     Կարդալ ավելին։

Աղբյուրը` Alfa Pharm
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
957 | 0 | 0
Facebook