Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարդիկ չեն ուզում լինել երջանիկ

10:34, հինգշաբթի, 03 նոյեմբերի, 2022 թ.
Մարդիկ չեն ուզում լինել երջանիկ
     Լինել երջանիկ՝ ահա յուրաքանչյուրի գոյության իրական նպատակը:
     Բայց մարդիկ չեն ուզում երջանիկ լինել: Նրանք նախընտրում են «հաջողակ լինելն ուրիշի աչքում»:
     Այդպես իրենց սրտի ուզածի փոխարեն նրանք ընտրում են որևէ հեղինակավոր մասնագիտություն… այնուհետև տհաճությամբ անցնում են ուսումնական պրոցեսը՝ մշտապես սպասելով քննությունների ավարտին:
     Մարդիկ չեն ուզում երջանիկ լինել: Նրանք ընտրում են բարձր վարձատրվող աշխատանքը: Իսկ օրերն անց են կացնում ժամերը հաշվելով՝ սպասելով աշխատանքային օրվա ավարտին, ուրբաթներին, արձակուրդներին…
     Մարդիկ չեն ուզում երջանիկ լինել: Նրանք նախընտրում են թանկարժեք ու «հեղինակավոր» իրեր ձեռքբերելը… Հետո հայտնաբերում են, որ այդ իրերը հաճախ ոչ իրենց առօրեան են ավելի հարմարավետ դարձնում, ոչ էլ կյանքն՝ ավելի հաճելի:
     Մարդիկ չեն ուզում երջանիկ լինել: Նրանք ընտրում են ամուսնացած լինելը: Հետո իրենց իրական ցանկությունները բավարարում են հանցագործի հոգեբանությամբ և ծանր խղճով: Իսկ ժամանակի մեծ մասն անում են այն, ինչը չեն ուզում:
     Շարունակությունն այստեղ
Աղբյուրը` armineh.blog
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
903 | 0 | 0
Facebook