Պատմություններ, որոնք կստիպեն ձեզ մտորել...
1. Այսօր հայրս տուն եկավ ծաղիկներով, իմ և մորս համար: «Ինչի՞ պատվին», - հարցրի ես: Նա պատասխանեց. «Այսօր իմ գործընկերներից մի քանիսը բողոքում էին իրենց կանանցից և երեխաներից, իսկ ես չկարողացա ընկերակցել նրանց: 2. Այսօր արդեն 10 տարի է, ինչ ապրում եմ իմ ամուսնու հետ, ով չէր լինի ամուսինս, եթե չլիներ ավարտական երեկոն: Այդ ժամանակ իմ ընտանիքը հազիվ էր ծայրը ծայրին հասցնում, և մենք չէինք կարող մեզ թույլ տալ գնել նույնիսկ զգեստ: Նա գնեց ինձ զգեստ, օգնեց ծնողներիս և իր ծնողների միջոցով հորս աշխատանքի տեղավորեց: Մենք երկու երեխա ունենք, և ես առաջվա պես սիրում եմ նրան: 3. Այսօր՝ մեր ամուսնության 50 ամյակին, ամուսինս հանեց մի հին ծրար և տվեց ինձ մի սիրային նամակ, որը դեռ 7-երորդ դասարանում էր գրել: 4. Մի քանի տարի առաջ ես սուպերմարկետից դուրս գալու ժամանակ պահեցի դուռը, որպեսզի մի ծեր կին անցնի: Նա շնորհակալություն հայտնեց և ասաց, որ այն աղջկա բախտը կբերի, ում կհասնի այսպիսի լավ տղամարդ: Այսօր ես կնոջս հետ գնացի միգերի խանութ, մենք գնում էինք ձեռք ձեռքի բռնած, և մուտքի մոտ ես հանդիպեցի այն ծեր կնոջը: Նա պահեց դուռը մեզ համար, ինձ աչքով արեց և ասեց. «Ես քեզ ասում էի չէ՞»: 6. Իմ աղջիկը 28 տարեկան էր, երբ հրշեջը դուրս հանեց նրան այրվող շենքից: Արդյունքում նա վնասեց ոտքը, և բժիշկները ասացին, որ նա էլ երբեք չի կարողանա քայլել: Երեկ նա վայր դրեց իր ձեռնափայտը և կամաց քայլերով ուղեկցեց իմ աղջկան դեպի եկեղեցի: Ավելի լավ ամուսին իմ դստեր համար ես չէի ցանկանա: 7. Այսօր ես կես տարվա մեջ առաջին անգամ զանգեցի իմ ամենալավ ընկերոջը և ներողություն խնդրեցի, որ չկարողացա աջակցել նրան իր համար շատ դժվար պահի: Ինչին նա պատասխանեց. «Ես գիտեի, որ կզանգես… Կարոտել եմ, արի…»: 8. Այսօր իմ փոքր քրոջ 14 ամյակն էր: Նա մտավոր հետամնացության ախտանիշ ունի և չունի ընկերներ: Իմ ընկերը այսօր ծաղիկներով եկավ մեր տուն և ասաց, որ դրանք իմ համար չեն: Նա մտավ քրոջս սենյակ և նվիրեց նրան: Քույրս շատ շփոթված էր: Նա վերցրեց մեզ, և մենք գնացինք ռեստորան և շքեղ երեկո անցկացրինք: 9. Ես աղքատ ուսանող եմ, ես միշտ գումար չեմ ունենում և ինձ շատ դժբախտ եմ զգում: Բայց երբ ես նամակ եմ ստանում իմ հորից, որը ապրում է օվկիանոսի մյուս կողմում, թե ինչքան է նա ինձ սիրում և ինչքան է կարոտում, ես ինձ աշխարհի ամենահարուստ մարդն եմ զգում: 10. Իմ ծնողները ինձ օգնում են հաղթահարելու թմրանյութից կախվածությունս: Նրանք իրենք էին այդպիսին 17 տարի առաջ, բայց փոխվեցին, երբ իմացան, որ մայրս հղի է: 11. Երեկ մահացավ տատիկս: Նա այն մագնիսն էր, որը մեր ընտանիքը միասին և ամուր էր պահում: Թաղմանը այնքան շատ մարդ էր եկել: Պարզվեց՝ նրան շատերն էին սիրում, նրանք մոտենում էին և շնորհակալություն էին հայտնում մեզ, որ հոգ ենք տարել նրա մասին մինչև վերջին օրը: 12. Այսօր մենք հեևում էինք, թե ինչպես էր մեր տատիկը փչում տորթի վրայի 100 մոմերը: Նա բարձրացրեց աչքերը, նայեց բոլորիս՝ ընտանիքի 27 անդամների վրա, և ասաց. «Դուք իմ ընտանիքն եք: Ես հպարտ եմ լինել ձեր կյանքի մի մասը»: 13. Երկու տարի առաջ մեր մոր վրա հարձակվել էին, և նրա դեմքին սպիներ էին մնացել: Մենք եղբորս հետ ամեն շաբաթ, որտեղ էլ որ լինենք, զանգում ենք նրան և ասում, որ նա ամենագեղեցիկն է: 14. Այսօր ես օգնում էի սնունդ պատրաստել անտունների համար: Այն մարդուն, ում ես բուտերբրոդ տվեցի, ասաց, որ չի ուզում, և խնդրեց ինձ տալ ընկերոջը, ով կանգնած էր նրա կողքին: «Այսօր նրա ծնունդն է, և ես ուզում եմ նրան մի բան նվիրել, բայց միակ բանը, որ կարող եմ անել, դա իմ հասանելիքը նրան տալն է»: Նրա ընկերը երջանիկ էր: Մարդիկ, որոնք ոչինչ չունեն, գնահատում են մանրուքներ, որոնք մենք չէնք նկատում: 15. Այսօր, երբ խաղում էի 20 ամսական աղջկաս հետ, ես քնած ձևացա: Նա ծածկեց ինձ վերմակով, տրորեց մեջքս և նուրբ համբուրեց շուրթերս: Դա հենց այն էր, ինչ ես անում եմ ամեն անգամ, երբ նրան պառկեցնում եմ քնելու: 16. Իմ երկու տարեկան աղջիկը լողալ չգիտեր և ընկել էր լողավազանի մեջ: Ես խոհանոցում էի, երբ ներս մտավ մի թափառական շուն, որը դուրս էր հանել նրան լողավազանից և զգուշորեն ատամներով բռնել էր նրա շորիկից: Հիմա մենք շուն ունեք: |