Հարգելի հայրենակիցներ.
Շնորհավորում եմ ձեզ հաղթանակի օրվա առիթով: Մեր ժողովրդի մայիսյան հաղթանակների բերկրանքը հպարտությամբ է լցնում բոլորիս սրտերը: Հայ ժողովուրդը լավ գիտե խաղաղության գինը և թե որքան թանկ են խաղաղ աշխատանքի ու ստեղծագործության պտուղները:
Բայց միշտ, երբ հայրենիքը եղել է վտանգի մեջ և զգացել է իր որդիների մաքառման կարիքը, մեր ամբողջ ժողովուրդը՝ մեծ թե փոքր, կին թե տղամարդ, ոտքի է ելել և մինչև վերջ կատարել է իր պարտքը: Սրտանց ողջունում եմ Հայրենական Մեծ Պատերազմի հայ վետերաններին, ում շնորհիվ հնարավոր դարձավ ջախջախել ֆաշիզմը:
Սրտանց ողջունում եմ նաև Արցախյան հերոսամարտի մասնակիցներին, ում շնորհիվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը ստացել է խաղաղ ապրելու ու արարելու հնարավորություն:
Բոլորին մաղթում եմ անկոտրում կամք, առողջություն ու երկար տարիների կյանք: Խաղաղություն ու բարգավաճում ձեր ընտանիքներին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության
նախագահ Գագիկ Ծառուկյան