Բոլորս գիտենք
Ավետիք Իսահակյանի «Ռեալտոի Կամրջին» բանաստեղծությունը, սակայն ոչ բոլորն են ծանոթ Սիլվա Կապուտիկյանի նույն վերնագիրը կրող բանաստեղծությանը:
Ոչինչ, ոչինչ ես չտեսա Ռեալտոի կամրջին,
Ոչ՜ մրահոն աղջիկ տեսա, ոչ՜ ջրերը կապտաջինջ,
Տեսա միայն թե ինչպես էր անցորդների երդի մեջ
Մտամոլոր քայլը փոխում մի կարոտած բանաստեղծ:
Վենետիկյան ջրանցքը չէր շուրջը ուրախ վետվետում
Արբաչայն էր հետը գալիս, հետը տխրում ու տրտում:
Սուրբ Մարկոսի տաճարն ամբողջ փայլ է, փառք է ոսկեհուռ,
Հեռվից հեռու, ջահը ձեռքին, տուն է կանչում մի մատուռ,
Տուն է կանչում ու տան ճամփին դեռ մշուշ է մի գով լի,
Խեղճ պանդուխտ եմ, քույրիկ՜, ասա՝ որն է ճամփեն Բինգյոլի
Պանդուխտ՜-պոետ, արի մաշող քո տվայտանքը վանեմ,
Երեսունվեց թվից առաջ քեզ քո Շիրակը տանեմ:
Ով էլ լինի, ինչ էլ լինի Ռեալտոի կամրջին,
Մերը խարխուլ կամուրջն է մեր՝ թիկնած ալրոտ ջաղացին,
Մերը բախտն է մեր քարքարոտ ու մեր քարերը անբախտ
Ու մեր դառը, դժվար պարգև՝ մեր մինուճար Արարատ
Սուրբ Մարկոսի տաճարն ամբողջ Փայլ է, փառք է ոսկեհուռ,
Հեռվից հեռու, ջահը ձեռքին տուն է կանչում մի մատուռ...