Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 09 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Հոդվածներ

Ինչպես Ընտրել Ժամացույց

Հովհաննես
Հեղինակ`
Հովհաննես
10:57, հինգշաբթի, 05 մայիսի, 2022 թ.
Ինչպես Ընտրել Ժամացույց
    
    

Ճիշտ ինտերիերը կարող է անշուք սենյակը վերածել հարմարավետ և նրբաճաշակ վայրի։ Այս ամենում կա մի շատ կարևոր աքսեսուար, որի ընտրությունը խոսում է տիրոջ ճաշակի մասին։ Դա ժամացույցն է։ Մեր օրերում կան բազմապիսի ժամացույցներ, սակայն ճիշտ ընտրություն կատարելու համար անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի հարց .
    
    


    

1. Ո՞ր սենյակում է անհրաժեշտ տեղադրել ժամացույցը;

2. Ի՞նչ չափի պետք է լինի ժամացույցը;

3. Ի՞նչ գույնի պետք է այն լինի;

4. Սենյակի ո՞ր հատվածում պետք է լինի ժամացույցը։
    
    

Մարդու մշտապես ժամանակին հետևելու սովորությունը մեզ հայտնի է անհիշելի ժամանակներից, բայց մեխանիկական ժամացույցները կիրառության մեջ են մտել մոտ 1300-ական թվականներից սկսած։ Անտիկ ժամացույցները, որոնք ստեղծվել են 1656 թ․, համարվում էին առաջին, ամենահայտնի ու սիրված ժամացույցները։ Շատերի համար ուղղակի հեղինակության հարց էր, որ անպայման պետք է ունենաին դրանից իրենց տանը։


    

Այսօր կարելի է գտնել տարբեր ոճի, գույնի, ձևի, մեխանիզմի ժամացույցներ։ Ըստ մեխանիզմի՝ Ժամացույցները լինում են 4 տեսակի․
     Անալոգային ժամացույցները ունենում են շարժվող սլաքներ, որոնք ցույց են տալիս ժամը։ Սրանք ամենատարածված ժամացույցների տեսակներն են։ Կարող եք հանդիպել այս ժամացույցներին արաբական կամ հռոմեական թվատախտակով։

Թվային ժամացույցները ցույց են տալիս ժամանակը էլեկտրոնային տարբերակով։ Դիմային հատվածում չունեն ավանդական թվեր։


    

Ատոմային ժամացույցները համարվում են ամենաճշգրիտները։ Ատոմային կամ մոլեկուլային համակարգը տատանումների միջոցով հրահանգներ է տալիս։ Մեխանիզմի գործառույթը կախված է էլեկտրամագնիսական ճառագայթումից, որը լրացվում է համակարգում պարունակվող որոշակի ատոմների ակտիվությամբ:


    

Սմարթ ժամացույցները թվային ժամացույցների կատարելագործված տեսակն են։ Օրինակ՝ կարող եք միացնել ժամացույցը ընդհամենը ճիշտ հրահանգներ տալով։


     Երկու կարևոր գործոն կա, որ պետք է հաշվի առնել ժամացույց գնելիս։

    
    

1․ Այն չափսերով պետք է համապատասխանի սենյակին, քանի որ, օրինակ, փոքր սենյակում մեծ ժամացույցը ճնշող էներգիա է ստեղծում։ Այստեղ ավելի նպատակահարմար են փոքր սեղանի ժամացույցները, իսկ պատի խոշոր ժամացույցները համադրելի են մեծ առանձնատներում։

2․ Երկրորդ կարևոր չափանիշը ոճն է։ Մինիմալիստական, տեխնո և ժամանակակից ոճերում կարելի է օգտագործել մետաղական կամ ապակե դետալներով, բարակ շրջանակով և մինիմալ թվերով ժամացույցներ։ Դասական ոճով կահավորված սենյակների համար սովորաբար ընտրում են պարզ, բայց ամուր նյութերից՝փայտից, բրոնզից, կերամիկայից և հռոմեական կամ արաբական թվատախտակով ժամացույցներ։ Մոդերն ոճի համար հարմար են անտիկ ոճի ժամացույցները, որ օգնում են ընդգծել սենյակի նրբաճաշակությունը։ Պրովանսի ու քանթրի ոճի երկրպագուներին խորհուրդ ենք տալիս դիտարկել արհեստական հնեցված տեքստուրայով ժամացույցները։
    
    

Հաջորդիվ կարևոր է որոշել, թե որ սենյակի համար եք նախատեսում գնել ժամացույցը։


    

Հյուրասենյակում ժամացույցը ֆոկուսային դեր է կատարում, այդ պատճառով էլ սովորաբար կախում են ամենամեծ կահույքի գլխավերևում։ Դա սովորաբար կարող է լինել բազմոցը, կիսասեղանը, հեռուստացույցի պահարանը կամ գրապահարանը, իսկ եթե ունեք բուխարի, ապա հենց բուխարու վերևում։
    
    

Շատերին է ննջասենյակում նյարդայնացնում ժամացույցի սլաքների թքթքոցը, շատերին էլ ուղղակի հարմար է այդպես առավոտյան տեղից վեր չկենալու պատրվաքով։ Ննջասենյակում հարմար է կախել անմիջապես մահճակալի դիմացի հատվածում։ Իսկ խոհանոցի կամ ճաշասենյակի դեպքում ընդունված է կախել ճաշասեղանի գլխավերևում։


    
    

Կիրառեք այս խորհուրդները Ashley Homestore-ի մեծ տեսականուց ձեր ինտերիերի համար իդեալական ժամացույց ընտրելու ժամանակ։

Աղբյուրը` ashleyhome.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1103 | 0 | 0
Facebook