Loading...

Articles

Փուչ սուլոցով շարժվող սգերթը դեռ․․․մեռելաթաղ չի՜՜․․․ Հավատո՜վ ապրեք․․․

10:22, Monday, 16 July, 2018
Փուչ սուլոցով շարժվող սգերթը դեռ․․․մեռելաթաղ չի՜՜․․․ Հավատո՜վ ապրեք․․․
     Դրսում թափառող քամու սուլոցը երբեք չի կարող սիմֆոնիա դառնալ պատուհանի տակ․․․Ավերիչ տագնապ է այն հոգու համար, ոսկորին խփող ցուրտ է․․․
     Քամին հզոր չի՜ կարող լինել, պարզապես աշնանն է գալիս, երբ հեշտ է վերջին տերևը պոկել․․․ Տանում է, բայց չի՜ կարող կորցնել, այն ոսկեփոշի է դառնալու դաշտերի վրա․․․Չարացած խանդով ձմռանն Է գալիս, երբ օդից կախված ճերմակ փաթիլը ուզում է աշնան ցավերը ծածկել․․․Մի վստահեք նրան ձեր սրտի ցավը, նա չի՜ ամոքում, լոկ օրորո՜ւմ է․․․Ի՞նչ վստահություն, երբ գալիս է ավերելու, հանդ ու կալսից մեր սուրբ հացը գողանալու․․․
     Նրա ավերածություններում ապրեցնող բեկորներ մի փնտրեք․․․Եվ մի՜ վախեցեք․․․
     Փուչ սուլոցով շարժվող սգերթը դեռ․․․մեռելաթաղ չի՜՜․․․
     Հավատո՜վ ապրեք․․․
    
     Սաթեն Հակոբյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3283 | 0 | 0
Facebook