Loading...

Articles

Հայր Կորյուն վանականի միջոցով Աստված վռնդեց դևին սանիկիս միջից

Ազատ Խոսք
Spokesperson:
Ազատ Խոսք
16:21, Monday, 25 June, 2018
Հայր Կորյուն վանականի միջոցով Աստված վռնդեց դևին սանիկիս միջից

Մի օր սանիկիս (որի անունը չեմ գրի այստեղ) հանդիպեցի, երբ նա առողջական խնդիր ուներ։ Միասին գնացինք Կոնդի Սբ․ Հովհաննես եկեղեցի տեր Դանիելի մոտ, որպեսզի բժշկության աղոթք անի։ Աղոթքի պահին հասկացանք, որ սանիկս դիվահարված է։ Տեր Դանիելի խորհուրդով գնացինք Արգավանդի Սբ․ Սարգիս եկեղեցի տեր Գրիգորի մոտ, որպեսզի լուծում տրվի այս խնդրին։ Տեր հայրը ջանադրաբար և առանց զլանալու դիվահանության կարգեր էր անում, խոստովանեցնում էր սանիկիս, ապաշխարություն նշանակում և այսպես 40 օր։ Թողություն տալուց հետո Սուրբ Հաղորդություն ճաշակեց սանիկս։
     Դիվահարության դրսևորումները բավական թուլացել էին, սակայն լիարժեք չէին անցնում, միևնույն է նրան նեղում էր դևը։ Այս 40 օրվա ընթացքում նաև մոտեցանք Վարդան Սրբազան Նավասարդյանին, նա էլ դիվահանության կարգ արեց մի սարկավագի հետ, բայց նորից վերջ չդրվեց սանիկիս տանջանքներին։ Տեսնելով այս ամենը՝ մեզ խորհուրդ տվեցին գնալ Գնդեվանք հայր Կորյունի մոտ։ Գնդեվանքում ժամերգությունների ժամանակ սանիկիս մոտ ամեն ինչ լուծվեց, դևը թողեց նրան։ Իսկ հայր Կորյունը տեսել էր դևին՝ տապալվելիս խորանի առաջ։

Ես շատ հակիրճ եմ գրում այս դեպքի մասին, քանի որ ո՛չ բոլորն են կարող լսել այն սարսափելի դիվային դրսևորումների մասին, որ եղել են սանիկիս հետ։ Սա մի վկայություն է այն մասին, որ հայր Կորյուն վանականը այն հոգևորականը չէ, ինչպես ներկայացնում են մոլորեցնողները։ Այդ ամենը դիվային ստեր են՝ հնչեցված հայր Կորյունի հասցեին, իսկ նրանք ովքեր լսում և հավատում են այդ ստերին, ապա ականջալուր են լինում դիվային հերյուրանքին ու հաճություն տալիս։ Կարդացեք այս մասին և ճանաչեք հայր Կորյունին, որ 3 հոգևորականներից միայն նրա՝ հայր Կորյուն վանականի միջոցով Աստված վռնդեց դևին սանիկիս միջից։ Այս դեպքը 2012-2013 թթ. իրադարձություն է։

Հիմա սանիկս իրեն լավ է զգում և չունի դիվային հարձակումներ։
     Այս դեպքից տեղյակ են շատ մարդիկ, ովքեր կարող են վկայել իսկությունը, ինչպես նաև նշված հոգևորականները։
    
     Սիմոն Սիմոնյան
    
Տաթևի վանքի երգչախմբի հիմնադիր

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
10531 | 1 | 0
Facebook