Loading...

Articles

Գիտե՞ք արդյոք, որ «շոֆեր»-ը «վարորդ»-ը չէ

14:12, Saturday, 16 June, 2018
Գիտե՞ք արդյոք, որ «շոֆեր»-ը «վարորդ»-ը չէ

Դեռ այսօր էլ շատերը, «վարորդ» եզրույթի փոխարեն, սովորույթի ուժով, առօրյա խոսակցության ժամանակ «շոֆեր» (ռուսերեն ձևը՝ «շաֆյոր») եզրույթն են գործածում: Բոլորս էլ գիտենք, որ շոֆերն այն անձնավորությունն է, որն ավտոբուս, տաքսի, բեռնատար ավտոմեքենա … է վարում, բայց ամենասկզբում այս մասնագիտության տեր անձնավորությունը, կամ այս աշխատանքը կատարողը մեքենա վարելու իրավունք չի ունեցել, նա մեքենայի վարորդը չի եղել:


     «Շոֆեր» (ֆրանսերենում՝ «շոֆող», որը նշանակում է «տաքացնող») եզրույթը ծնունդ է առել 19-րդ դարի վերջում, այսինքն՝ այն ժամանակ, երբ ասպարեզ են եկել ավտոմեքենաները: Իսկ դրանք, ինչպես շատերը գիտեն, սկզբնական շրջանում շոգեշարժիչի հենքի վրա են ստեղծվել, այսինքն՝ շոգու ուժով են աշխատել: Մինչև ընթանալը, ավտոմեքենայի սեփականատերը, կամ նրա ծառայողներից մեկը նախ և առաջ պետք է գործի գցեր շարժիչը, որպեսզի այն տաքանար:

Քանի որ առաջին մեքենաները մխոց չեն ունեցել, անհրաժեշտ է եղել վառել նավթի բոցամուղը (ֆորսունկա), որի շնորհիվ բարձրացել է ջրի կաթսայի ջերմաստիճանը:

Այս գործողությունը շուրջ 20 րոպե է տևել: Այնուհետև «շոֆող» -ը մնացել է մեքենայում մինչև երթուղու ավարտը՝ ոչ թե մեքենան վարելու, այլ՝ շոգեկաթսան և արագությունը բարձրացնող սարքերը վերահսկելու համար:

Հետագայում ներքին այրման շարժիչը փոխարինել է շոգեմղիչին, բայց եզրույթը մնացել է առ այսօր:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5361 | 0 | 0
Facebook