Loading...

Articles

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ Կ. ԳՈՒԼՈՅԱՆ.Գարնանային այս հիասքանչ տոնի կապակցությամբ մաղթում եմ ամենայն բարիք և երջանկություն

13:39, Saturday, 07 April, 2018
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ Կ. ԳՈՒԼՈՅԱՆ.Գարնանային այս հիասքանչ տոնի կապակցությամբ մաղթում եմ ամենայն բարիք և երջանկություն

Ջերմորեն շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության տոնի առիթով:
     Այս ինքնատիպ օրվա շրջանակներում պետք է դարձյալ փաստենք հայ մայրերի առանձնահատուկ կերպարի ուրույն բնորոշումները և մեր անսահման հարգանքն ու երախտագիտությունը հայտնենք նրանց:
     Մայրության և գեղեցկության յուրօրինակ խորհուրդը կրող այս բացառիկ տոնի առիթով առանձնահատուկ բարեմաղթանքներ եմ հղում նաև մեր նորօրյա պատմության բոլոր հերոսների մայրերին:
     Ապրիլի 7-ի տոնական շնորհավորանքներին զուգահեռ ցանկանում եմ, որ մեր մայրերի առօրյան ուղեկցվի բացառապես բերկրանքի, խաղաղության ու բարության զգացողություններով:
     Գարնանային այս հիասքանչ տոնի կապակցությամբ մաղթում եմ ամենայն բարիք և երջանկություն:


     Հարգանքներով՝ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ Կ. ԳՈՒԼՈՅԱՆ

    

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2706 | 0 | 0
Facebook