Մայրության և գեղեցկության տոնի առիթով Երևանի քաղաքապետարանի գլխավոր և երկրորդ մասնաշենքերում աշխատող կանանց և աղջիկներին, ավանդույթի համաձայն, առավոտյան մատուցվել է գեղեցիկ անակնկալ: Նրանց դիմավորել են տոնական երգ ու պարով, ինչպես նաև գեղեցիկ բեմականացված ելույթներով, իսկ փոքրիկները նվիրել են վարդեր և Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներ:
Հիշեցնենք, որ ամբողջ օրվա ընթացքում մայրաքաղաքի տարբեր հատվածներում կանանց և աղջիկներին մատուցվելու են տարատեսակ անակնկալներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն