16.03.2018թ.Կապանի N13 հիմնական դպրոցում կազմակերպված հերթական միջոցառումը նվիրված էր անգլերենի այբուբենի տոնին: /Ուսուցիչ Սվետա Հայրապետյան/ IIIա, բ, գ դասարաններ/
Ինքնատիպ ու յուրօրինակ միջոցառում, որտեղ աշակերտները ներկայացրին անգլերենի այբուբենի գաղտնիքները, գիտելիքների գանձարանի տերը դառնալու հպարտությունը: Նրանք ասմունքեցին անգլերենի տառերի, գույների, թվերի, կենդանիների մասին: Նրանց խոսքը սահուն և ճիշտ առոգանությամբ էր հնչում, իսկ մատուցած տեղեկությունները՝ հետաքրքիր:
Նպատակը՝
ա/ ձևավորել տարիքին համապատասխան բառապաշար, քերականական տարրեր
բ/զարգացնել սովորողների մոտ բանավոր խոսքի, միմյանց հետ շփվելու, օտար լեզվով բանավոր խոսքի ընկալման հմտությունները
գ/ զարգացնել սովորողի մոտ ստացած գիտելիքների և հմտությունների գործածման կարողություն
Հեքիաթային, բազմաբովանդակ և գեղեցիկ միջոցառումը նոր էջ կբացի աշակերտների դպրոցական առօրյայում:
Այս միջոցառումը դարձավ երրորդցիների սիրո և երախտագիտության դրսևորումը դասավանդող ուսուցչի նկատմամբ, ով աջակցել, կրթել ու դաստիարակել է իրենց:
Նրանք գիտակցում են, որ անգլերենի իմացությունը տալիս է արտասահմանում կրթություն ստանալու, նորագույն ոսումնասիրությունների և տեղեկատվության հետ ծանոթանալու բազմաթիվ հնարավորություններ:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան