Loading...

Articles

Ամփոփիչ դաս հեքիաթի մասին

13:06, Friday, 19 January, 2018
Ամփոփիչ դաս հեքիաթի մասին

Կապանի N13 հիմնական դպրոցի Vա դասարանում անցկացվեց բաց դաս «Մայրենի» առարկայից: /Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Անահիտ Արզումանյան/
     Դասի թեման ՝ Ամփոփիչ դաս հեքիաթի մասին
     Նպատակը՝
     ա/իմանալ հեքիաթի ժանրային բնութագիրը, լեզվական ձևավորման առանձնահատկությունները, ըմբռնել հեքիաթի և իրականության տարբերությունը, վերարտադրել ընթերցած հեքիաթը՝ բնութագրելով և վերլուծելով կերպարները
     բ/ ընկալել երկհնչյունների կառուցվածքը և այն տարբերել հնչյունից
     գ/ ամրապնդել և խորացնել ձայնավորների և բաղաձայնների ուղղագրության և ուղղախոսության մասին ստացած գիտելիքները, ձևավորել անսխալ գրելու կարողություն:
     Աշակերտները ներկայացրին՝ ինչ է հեքիաթը, նրան բնորոշ առանձնահատկությունները, նկարագրեցին իրապատում հեքիաթներում ժողովրդի կյանքը, մարդկային վսեմ ձգտումները: Պատկերեցին իրենց իսկ կողմից ստեղծված հեքիաթը՝ ներկաներին տեղափոխելով մանկության անմոռանալի, անհոգ ու երջանիկ տարիները:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6502 | 0 | 0
Facebook