Loading...

Articles

Նպատակը ընթերցանության խթանումն է

14:21, Monday, 25 September, 2017
Նպատակը ընթերցանության խթանումն է
    
    


     Բյուրեղավանի գրադարանը հաճախակի է իր ընթերցողներին պարգևում կրթական, մշակութային ցերեկույթներ նվիրված գրողներին, ազգային ու պետական տոներին: Նպատակը՝ ընթերցանության խթանումն է: ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում Բյուրեղավանի գրադարանում կազմակերպվել էր գրական ցերեկույթ: Մասնակցում էին 5-7 դասարանի աշակերտները, ովքեր համարվում են գրադարանի ակտիվ ընթերցողները: Սկզբում գրադարանի աշխատակցուհիները երեխաներին ներկայացրեցին պատմական դրվագներ, թե ինչպես է մեր երկիրը հասել անկախության և ինչ դժվարություններով է կերտել հաղթանակը: Այնուհետև մասնակից երեխաները հանդես եկան ասմունքով, հայրենասիրական երգերով ու ասույթներով: Թեման ամբողջությամբ հայրենասիրությունն էր: Միջոցառման ընթացքում մասնակիցների կողմից եղան հարցեր ու քննարկումներ: Ավարտին դիտեցին ցուցահանդես՝ օրվա թեմայով:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4449 | 0 | 0
Facebook