#ՏարոնՄարգարյան. «Մայրաքաղաքի գետնանցումների հիմնական մասն այսօր տրված է վարձակալության: Ու թեև համապատասխան պայմանագրով ամրագրված են դրանց շահագործման պայմանները, գետնանցումների տեսքն այսօր հեռու է բավարար լինելուց: Դա ուղղակի անթույլատրելի է ու աններելի: Ըստ այդմ, գետնանցումների վարձակալների և դրանք շահագործողների հետ քննարկեք այս հարցը: Նրանք պարտավոր են սեփական միջոցներով և կարճ ժամկետներում պատշաճ տեսքի բերել տարածքները: Եթե վարձակալը կամ գետնանցումը շահագործող անձը չի կատարի պահանջը, ապա կվերանայվեն վերջինների հետ կնքված պայմանագրերը, քննարկման կդրվի նաև նրանց փոփոխման հարցը: Այս հարցում պետք է լինենք կոշտ և պահանջողի դերում»